15:08 04.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել իր ծառայողական պարտականությունների ամբողջ ծավալով իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով Յուրի Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրել, սակայն դեռևս արձագանք չի ստացել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
Օգոստոսի 2-ին ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից:
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...