19:10 24.02.2018
ՕԵԿ համագումարի ժամանակ օեկականները գնահատական են տվել իրենց անցած ճանապարհին: Ներկաներից մեկն ասել է, ինքը դահլիճին նայելով հպարտություն է զգում, իսկ լեփ-լեցուն դահլիճը համարում է պատասխան այն բոլոր չարախոսություններին, բամբասանքներին, որոնք հնչեցվում են ՕԵԿ-ի հասցեին:
«Հետ նայեք, խնդրում եմ, նայեք միմյանց, նայեք և տեսեք համախմբված, իրար ուս պահող, իրար մեջք պահող ընկերներ: Ես շնորհակալ եմ, որ մենք էսպիսին ենք, որ մենք կանք: Ես՝ ինքս, ՕԵԿ-ի ակունքներից եմ գալիս, ունեցել ենք բազում դժվարություններ, դիմակայել ենք բազմաթիվ հարձակումների, չակերտավոր ասած, և ինչու չէ, նաև ուղիղ», – Վայոց ձորի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկանում է, որ Արթուր Բաղդասարյանն իրենց առաջնորդի նաև գալիք տասնամյակներում:
Իսկ երիտասարդական թևի ներկայացուցիչ Անի Ղզոյանը հավելել է, որ երիտասարդները եղել և լինելու են, պայքարել և պայքարելու են Արթուր Բաղդասարյանի կողքին և հպարտ են, որ ունեն նրա նման առաջնորդ:
Իսկ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչն բոլորին կոչ է արել «դուխով, միահամուռ համաձուլվել այս պայքարին և գնալ առաջ»:
08:00 12.05.2025
ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհինՄայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...