11:03 04.07.2022
Ավարտվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 1200-ից ավելի հայտ Հայաստանի և Արցախի շուրջ 170 քաղաքային և գյուղական բնակավայրերը ներկայացնող վարպետներից։
Հայտեր ստացվել են մրցութային բոլոր 12 ուղղություններով: Հիշեցնենք, որ 12 ուղղությունները որոշվել էին մրցույթի կայքում շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով: Ուշագրավ է, որ ամենաշատհայտերը ներկայացվել են զարդագործ, դերձակ/ասեղնագործ, խոհարար, կահույքագործ/փայտագործ, ավտոմեխանիկ մասնագիտությունների համար:
«Ուրախալի է, որ մրցույթը նման մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շատ կարևոր է, որ հայտեր են ստացվել Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից: Մենք հենց դա էլ ցանկանում էինք, որպեսզի մրցույթը «հասներ» բոլորին, որովհետև յուրաքանչյուր մարզում, բնակավայրում կան իրենց յուրահատուկ ոճով աչքի ընկնող վարպետներ: Մեր հանրությունը պետք է ճանաչի նրանց, և մենք պետք է կարողանանք պահպանել այդ առանձնահատուկ ժառանգությունը: Մրցույթի նպատակը վարպետներին խրախուսելն է, որպեսզի նրանք զգան, որ գնահատված են, շարունակեն իրենց գործն ու երիտասարդ սերնդին փոխանցեն իրենց հմտությունները: Սեփական գործի նկատմամբ սիրով է սկսվում ոչ միայն ընտանիքի ու համայնքի, այլև երկրի բարեկեցությունը»,-ասել է մրցույթի նախաձեռնող, TUF բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ընտրող հանձնաժողովը և մրցույթի կազմկոմիտեն հուլիս ամսվա ընթացքում կամփոփեն ներկայացված հայտերը՝ ընտրելով մրցույթի 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի։ Ընտրված 24 վարպետները կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին:
Լավագույն թեկնածուներին որոշելիս՝ հաշվի են առնվելու վարպետի լրացրած կենսագրական թերթիկն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող տեսաուղերձը: Առավելապես ուշադրություն է դարձվելու վարպետի/պորտֆոլիոյի պատմությանը, նրա աշխատանքների բարդության/պրոֆեսիոնալիզմի աստիճանին, ինչպես նաև վարպետի՝ մրցույթի հաղթող դառնալու ցանկությանն ու նպատակներին։
Մրցույթի շրջանակում հետագա առաջադրանքների ձևակերպման համար ներգրավվելու են նաև 12 խորհրդատուներ (յուրաքանչյուր մասնագիտության համար 1 խորհրդատու), որոնք կօգնեն վարպետներին մրցույթի ընթացքում իրենց մասնագիտական խնդիրները լուծելու հարցում։
Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է աշնանը: 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:
Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։
«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը:
Մրցույթի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։
16:29 12.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն16:22 12.08.2025
Ավշար գյուղի բնակիչն ապօրինի պահվող հրազեն է կամավոր հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին եկած Ավշար գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք է հանձնել։ Նա իրավապահներին է ներկայացրել «Տոզ» տիպի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և հիշեցնում, որ նման դեպքում անձն ազատվում է քրեական […] ...
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...