Քննչական կոմիտեն մի ամբողջ զինանոց է հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Քննչական կոմիտեն մի ամբողջ զինանոց է հայտնաբերել

17:07 24.02.2018

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք։

ՔԿ-ից հայտնում են, որ 2017թ. նոյեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Աբովյանից Սպիտակ մեկնող սև գույնի «Լեքսուս» ավտոմեքենայի մեջ անօրինական զենքի կա:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, տվյալներ են ձեռք բերվել ավտոմեքենայով զենքը տեղափոխած անձանց ինքնության վերաբերյալ: Նրանք հայր ու որդի են և հաշվառված են Արագածոտնում:

Այսօր՝ փետրվարի 24-ին, կատարվել է խուզարկություն հոր բնակության վայրում՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում գտնվող տանը։ Տան կիսանկուղային հարկի թաքստոց սենյակից հայտնաբերվել և առգրավվել են զենքեր և զինամթերք՝ որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 և այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, ինքնաձիգի3 կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի ՏՊԿՈՒ 2Բ տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, թվով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳԱՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի  տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ և զինամթերքի այլ տեսակներ։

Հայտնաբերված զենք-զինամթերքը փաթեթավորվել է և կնքվել:

Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության ՓՔՎ փորձագետներին:

Մեկ անձ ձերբակալվել է:





Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

08:50 12.05.2025

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:20 12.05.2025

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

08:00 12.05.2025

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...

BACK_TO_TOP