Սյունիքի նախկին մարզպետի որդին պատրաստ է ծառայել բանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+22.09 oC

Սյունիքի նախկին մարզպետի որդին պատրաստ է ծառայել բանակում

12:13 06.08.2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։  Ըստ Lurer.com-ի՝ փաստաբանը   ներկայացրել է նամակի բովանդակությունը.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ:   Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատականները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Բացի դրանից, նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ` իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին: Կամ 18 տարեկան տղան ինչ փատաթղթեր կարող էր կեղծել.  «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:

2017թ.-ին օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանը ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝ Սուրիկ Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 27.10.2016թ.-ին, և Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 06.12.2017թ.-ին: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաև քննիչի, դատավորի և լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս.Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք նաև վաղեմության մասին:ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝ «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միևնույն պետական մարմինը իրավունք չունենա և հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու և հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորությունները: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 18.07.2018թ.-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:ՀՀ ոստիկանությունը ընդամենը նյութեր է հավաքել (և դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր և օրինական) և ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և դրանով ավարտել է իր աշխատանքները: ՀՀ Ոստիկանությունը չգիտի և չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր, ինչը ոչ, սակայն խախտելով գործող օրենքը և առաջ անցնելով նախաքննության մարմնից` նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:

Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձև է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է:

Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն և ՀՀ քննչական կոմիտեն, Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը,և անմեղության կանխավարկածը պետք է պահպանվի բոլորի կողմից:

Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ, կապված Ս.Խաչատրյանի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում՝ Հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները սկսած դատարանից,դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչև Սյունիքի մարզպետարանը, մարզի քաղաքապետարանները նյութեր են հավաքում, բացատրություն և ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում, տեսագրում, ձայնագրում…:

Հիշեցնենք,որ վերջին 10 տարիներին Սուրիկ Խաչատրյանը եղել է Հայաստանի ամենահայտնի, ամենաթափանցիկ պաշտոնատար անձը՝ նրա մասին մամուլում, համացանցում ամեն ինչ հայտնվել է, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ քննարկվել:

Տեղեկացնենք, որ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է դեռևս 2016թ.-ին, և առողջության վատթարացման պատճառով վիրահատություններ, բուժումներ և այլ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և արտերկրի տարբեր բժշկական կենտրոններում: Ո՞վ է խանգարում, որ մարզպետի պաշտոնից նրա ազատվելուց հետո Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում վերափոխումներ կատարեն (եթե ցանկանում ու կարողանում են), այլ ոչ թե շահարկեն նրա անունը:

Տեսեք ինչ է կատարվում, ինչ խայտառակ, անառողջ, պայթունավտանգ վիճակ է Գորիսի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սուրիկ Խաչատրյանը: Թող կարգավորեն՝ ով է խանգարում նրանց: Սակայն, համալսարանում նույնպես, անհարկի շահարկվում է նրա անունը: Շատ հեշտ ձև են գտել ՝ սեփական անկարողությունը, անհաջողությունը թաքցնելու նպատակով փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղ, իրենցից դուրս:

Նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս քրեական գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով ՀՀ ոստիկանության և մի շարք պաշտոնատար և այլ անձանց, լրատվության միջոցներով, կամ այլ ձևով արտահայտված մեղադրանքները և ընտրված միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա խիստ մտահոգիչ է։Խնդիրը միայն Տրդատ Խաչատրյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։

Ի դեպ, տեղեկացանք փաստաբանից, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմում-խնդրանքով դիմել է նաեւ անձամբ Տրդատ Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տ․ Խաչատրյանը գրում է․

Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:

2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:

2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի մեր տան բակում տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:

2017-2018թթ.-ին ես իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական,առողջական, հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որն սկսվելու է իրականացվել 30.07.2018թ.-ից:

Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP