Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը

17:51 12.07.2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) հուլիսի 12-14-ը կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը, որի առաջին բաղադրիչի մեկնարկը տրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ողջույնի խոսքով:

Ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտը՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Նախագծի շրջանակում նախատեսվում է մշակութային ժառանգության վերականգնման և ամրակայման մասնագետների հմտությունների ամրապնդում և զարգացում՝ շարունակական վերապատրաստման դասընթացների միջոցով։

Եռօրյա վերապատրաստում-դասընթացները նվիրված են մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում կներկայացվի Ֆրանսիայի լավագույն փորձը, որը հնարավորություն կընձեռի քննարկելու և համատեղ մշակելու այն աջակցությունը, որը Ֆրանսիան կարող է տրամադրել քննարկվելիք թեմաների վերաբերյալ:

«Երեք բաղադրիչից կազմված նախագիծն ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ուղղություններ և հիմնվում է ֆրանսիացի ու հայ գործընկերների հմտությունների և լավագույն փորձի վրա: Ծրագրի օրակարգը ձևավորել ենք նախորդ տարի ֆրանսիացի գործընկերների այցի և այս տարի մեր՝ իմ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի Փարիզ այցի ընթացքում: Մեր հավաքած հարցերը և նյութերը համադրելով՝ ձևավորեցինք եռօրյա դասընթացների օրակարգը: Այս երեք օրերի ընթացքում մենք անցկացնելու ենք հիմնականում տեսական դասընթացներ, օրինակ՝ ինչպես են Ֆրանսիայում իրականացվում պատմամշակութային ժառանգության ոլորտում պահպանմանն ուղղված աշխատանքները, այդ համատեքստում՝ տարհանման պլանների մշակում, օրենսդրական աշխատանքների կարգավորում, գործընթացներ, որոնք կարող են նպաստել ոլորտի բարելավմանն ու զարգացմանը: Այստեղ կխոսվի առանձին թանգարանների փորձի, ֆոնդերի ձևավորման և ոլորտային այլ գործընթացների մասին: Պատմամշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված ֆրանսիացի գործընկերների փորձը մեզ համար շատ հետաքրքիր է: Օրինակ՝ մշակութային արժեքների տարհանման փորձը բացառիկ է, ինչի յուրացման կարիքը կա»,- նշել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը և հավելել, որ այս դասընթացի շրջանակում ֆրանսիացի գործընկերների հետ երկուստեք կկիսվեն իրենց հմտություններով և լավագույն փորձով:

Դասընթացի շրջանակում Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնան «Մշակույթի նախարարությունը և մշակույթի կազմակերպումը Ֆրանսիայում» խորագրով զեկույցի շրջանակում ներկայացրել է ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման, մշակութային արժեքների տարհանման, Ֆրանսիայում պատմամշակութային արժեքների պահպանությանն ուղղված մի շարք հարցեր:

Այնուհետև Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական, վերականգնման բաժնի հետազոտական աշխատանքների և շարունակական կրթության պատասխանատու Նատալի Պալմադ-Լե Դանթեքը կանցկացնի վերականգնողների և ֆոնդապահների վերապատրաստում։

Ծրագրի երկրորդ օրը կվերաբերի Ֆրանսիայում արտակարգ իրավիճակների ծրագրերի իրականացմանը և կանդրադառնա Կապույտ Վահանի կարևոր դերին, իսկ երրորդ օրը կներկայացվեն ժառանգության պաշտպանության մասին օրենքները՝ գողության, վանդալիզմի, հարձակումների և մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP