13:33 14.07.2022
Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են ընդլայնել իրենց սահմանները:
Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ հնչելու են բանաստեղծի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները՝ ներկայացնելով ստեղծագործող անհատին, մարդուն, հայրենասերին, սիրահարին, ընտանիքին, բանտարկված, ողբերգական և միաժամանակ պայքարի խորհրդանիշ դարձած Չարենցին: Ցուցադրվելու է նաև բանաստեղծի կյանքին ու ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը: Երեկոյին ներկա են լինելու նաև Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ:
Հավելենք, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, մենակատարը Հովհաննես Անդրիասյանն է (տենոր), նախագծի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն է Արամ Սուքիասյանը, իսկ տեսանյութերի մոնտաժն ու անիմացիան իրականացնելու է Արմեն Գալոյանը:
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...