«Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ». Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

«Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ». Արա Խզմալյան

17:33 14.07.2022

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Համադանում, Կամպանյայում, Վենիսում (ԱՄՆ) մասնակցել է 5 միջազգային փառատոների (7 ներկայացում)՝ ստանալով ավելի քան 10 մրցանակ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի միջազգային համագործակցությանը, արտասահմանյան հյուրախաղերի արդյունքում ձեռք բերած հաջողություններին և առաջիկա ծրագրերին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան Աղասի Մելքոնյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին վերջին ամիսների ընթացքում արձանագրած հաղթանակների և հաջողությունների կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ արդի հայ թատրոնի համար չափազանց կարևոր է սեփական ինքնամեկուսացման հաղթահարումը:

«Ի տարբերություն այլ բնագավառների՝ երաժշտարվեստի, կերպարվեստի, պարարվեստի և կատարողական արվեստի այլ ոլորտների, թատրոնը կարիք ունի ներկայանալու աշխարհին, ընդլայնելու միջազգային հարաբերությունները և այդ հարաբերությունների սահմանները. այս տրամաբանության մեջ Տիկնիկային թատրոնն առաջամարտիկներից և առաջատարներից է: Այս թատրոնը ապացուցել է, որ համարձակ է կառավարման նոր ձևաչափեր որդեգրելու հարցում, որովհետև լինելով մանկական թատրոն՝ չի վարանում փորձարարությունից, տարիքային սահմանափակումները հաղթահարելուց, ինչը չափազանց կարևոր է: Եվ ըստ էության, Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ: Ուրախությամբ պետք է փաստեմ նաև՝ ակնհայտ է, որ գեղարվեստական բովանդակությանը զուգահեռ՝ թատրոնը ձեռք է բերում կառավարման որակապես նոր մոդել, նոր պատկեր: Կառույցի գործունեության արդյունավետությունը գնահատվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներով, և նախորդ տարիներին պետական հատկացումները պայմանավորված էին նաև նրանով, որ երկրի ներսում իրենց առաքելությունն իրականացնելուն զուգահեռ՝ կարողանում են պատշաճ ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ թատրոնը, չբավարարվելով այս ձեռքբերումներով, 2022 թվականին տարբեր ներկայացումներով շրջագայելու է նաև Տոմսկում, Կահիրեում, Կրակովում, Մոսկվայում, Չելյաբինսկում, Բրյուսելում և այլն:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնը չափազանց կարևորում է և՛ մարզային, և՛ միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում ակտիվորեն հանդես են գալիս ՀՀ մարզերում, Արցախում և միջազգային հարթակներում:

«Վերջին ամիսներին թատրոնի փառատոնային գործունեությունը բավականին հագեցած էր՝ մայիս-հունիս ամիսներին մասնակցել ենք 5 միջազգային փառատոների՝ արժանանալով տարբեր մրցանակների: Սակայն այս տարի նոր մոտեցում է ավելացել, ինչը խոսում է մեր թատրոնի միջազգային վարկի մասին: Կազմակերպիչները խնդրել են, որ մեր թատրոնը հանդես գա վարպետության դասերով՝ ԱՄՆ-ում, Իրանում: Փառատոնային հյուրախաղերը սկսել ենք Սանկտ Պետերբուրգի «Ծիածան» միջազգային փառատոնում՝ հանդես գալով «Անպարկեշտ տոնի մեկնաբանությունները» ներկայացմամբ, Թբիլիսիում մասնակցել ենք «Թաոբա» միջազգային մանկապատանեկան փառատոնին՝ ներկայացնելով «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը և «Կոկորդիլոսը» մոնոներկայացումը: Հետո մեկնել ենք երկու ուղղությամբ՝ ԱՄՆ Վենիս քաղաք, որտեղ ներկայացրել ենք «Գելը» և «Քրիստոֆեր» ներկայացումները, այնուհետև Աղասի Մելքոնյանն Իրանի Համադան քաղաքում «Կոկորդիլոս» ներկայացմամբ մասնակցել է փառատոնին և հանդես եկել հայկական համայնքի համար»,- ներկայացնելով հյուրախաղերի փառատոնային բազմազանությունը՝ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը և հավելել, որ արվեստը սահմաններ չունի. այդ հաղորդակցությունը տարբեր մշակույթներով հարստանալու և հարստացնելու միջոց է:

Դերասան Աղասի Մելքոնյանը ներկայացրել է փառատոներին իր մասնակցության մանրամասները, իսկ թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը անդրադարձել է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և գործակցության նոր մակարդակին, ինչն անշուշտ ոգևորիչ է:

Միջազգային փառատոների ղեկավարների հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում Տիկնիկային թատրոնն արդեն իսկ ունի նախնական պայմանավորվածություններ՝ մասնակցելու 2023-2024 թվականներին անցկացվելիք միջազգային թատերական փառատոներին՝ Բարսելոնայում, Սանկտ Պետերբուրգում, Կահիրեում, Տորոնտոյում, Վենիսում, Ֆլորիդայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP