12:16 07.08.2018
Այսօր՝ ժամը 20։00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը կմրցի իսրայելական «Մաքաբի»-ի հետ:
Հանդիպումը կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի ուղիղ եթերում: Պատասխան խաղը օգոստոսի 16-ին է՝ Իսրայելում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդար»-ին, իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլ»-ին:
Ո՞վ է հայկական ակումբի իսրայելական մրցակիցը
«Մաքաբի»-ն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Իսրայելում որևէ թիմի դեռ չի հաջողվել տիտղոսների քանակով գերազանցել «Փյունիկ»-ի այս մրցակցին: «Մաքաբի»-ն 21 անգամ դարձել է Իսրայելի չեմպիոն, 23 անգամ՝ Իսրայելի գավաթակիր:
Չնայած այս հանգամանքին` 2015 թվականից հետո այս թիմին չի հաջողվել որևէ տիտղոս նվաճել: «Մաքաբի»-ն իր խաղերով դեռևս չի տպավորել նաև Եվրոպա լիգայի այս տարվա որակավորման փուլում: Առաջին երկու շրջաններում թիմը տարել է մեկական հաղթանակ, մեկական անգամ էլ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի:
«Փյունիկ»-ի պոտենցիալ մրցակցի անունը հայտնի է
Շվեյցարիայում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) – «Ռիեկա» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու պարագայում «Փյունիկ»-ի համար առաջին խաղն արտագնա կլինի։ Փլեյ-օֆֆ փուլի առաջին և պատասխան խաղերը կկայանան համապատասխանաբար օգոստոսի 23-ին և 30-ին։ Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլը հաղթահարելու պարագայում «Փյունիկ»-ը կկարողանա մասնակցել խմբային փուլին։
Նկատենք, որ նախկինում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...