12:30 24.07.2022
Շաբաթ երեկոյան Սոչիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունից։ «Հաստատվել է մեկ մարդու մահը»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել ականատեսներից, որ աղետից ամենաշատը տուժած Դոնսկայա փողոցում կնոջ դի է հայտնաբերվել։ Քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին հաստատել է տեղեկությունը Telegram-ի իր ալիքում։
Շաբաթ երեկոյան Սոչիում տեղացել է հորդառատ անձրև, մեկ ժամում տեղումները կազմել են 55 մմ, գետերի վրա նկատվել է ջրի մակարդակի բարձրացում: Տեղատարափ անձրևի հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, հեղեղվել են ճանապարհները, ինչպես նաև հարակից տարածքներ և շենքերի առաջին հարկերը։ Բացի այդ, վատ եղանակը Սոչիում էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել։ Այժմ անձրևը դադարել է, ջրի մակարդակը կայունանում է, երթևեկությունը ճանապարհներին վերականգնվել է:
16:27 28.07.2025
Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, […] ...
16:20 28.07.2025
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչՋրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը: ...
16:14 28.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Գ․ Նժդեհի, Հրանտ Վարդանյան, Շիրակի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:07 28.07.2025
Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազությունԳեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […] ...
16:00 28.07.2025
Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...
16:00 28.07.2025
Թրամփը պատերազմ չի ուզում․ ԼավրովՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։ ...