Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում

16:56 07.08.2018

«Պաշտպանության նախարարության և ոստիկանության գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- այսպիսի հայտարարություն է այսօր արել վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, որը ներկայացրել է իր ղեկավարած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի՝ այդ ոլորտում վերջին մի քանի տարում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ Մանուկյանի՝ գնումների մեծ մասը կատարվում են տարվա սկզբին և վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է մատակարարման պայմանագրերի կնքմամբ, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի, երկրորդ դեպքում՝ խնայված միջոցները ծախսելու ցանկությամբ՝ դրանք բյուջե չվերադարձնելու համար: Այդ խնդիրը կարգավորելու համար Մանուկյանն առաջարկում է գումարներն ուղղել ոչ թե ամանորյա կորպորատիվ միջոցառումներին, այլ  ստորին օղակի աշխատակիցների աշխատավարձերին՝ որպես հավելավճարներ:

Մանուկյանի համոզմամբ՝ մրցակցային ցածր մակարդակ կա մեծ գումարային պատվերներ ունեցող մրցույթներում, քանի որ, ըստ դիտարկման տվյալների, տարիներ շարունակ հաղթել են հիմնականում նույն կազմակերպությունները: ՊՆ ոլորտում տարեկան ավելի քան 350 մատակարարներից ամեն տարի առանձնացվում են մի քանի խոշորագույնները՝ ելնելով պայմանագրերի ֆինանսական ծավալներից: Բացի բնական մենաշնորհներից՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կան ևս մի քանի խոշոր ընկերություններ, որոնց հետ  պաշտպանության նախարարությունը նախընտրում է մշտապես աշխատել:

Այդ ընկերություններին բաժին է ընկնում նախարարությանը հատկացված ֆինանսական տորթի շուրջ 40 տոկոսը: Ուսումնասիրվել է նաև հայտարարված հաճախակի հաղթող կազմակերպությունների ցանկը:

«Եթե պայմանագրի գումարը 20 միլիոնից պակաս է, ապա մրցակցությունն ավելի մեծ է, եթե գումարն ավելի մեծ է, ապա՝ նույն ընկերություններն են: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման մենաշնորհային ընկերությունների եկամտի առյուծի բաժինը ՊՆ-ից է, ինչը վկայում է տվյալ գերատեսչությունից դրանց կախվածության մասին»,- նշել է Մանուկյանը:

Ուսումնասիրության արդյունքները համադրվել են «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի», այսպես կոչված, 1000 դրամների կայքի տվյալների հետ ու հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Օրինակ՝ միլիոնավոր դրամների հասնող պատվերների մրցույթներում հաղթած 79 ընկերություններ այդ հիմնադրամում գրանցված են ընդամենը մեկ-երկու աշխատողով, կամ էլ ընդհանրապես գրանցված չեն, ինչը, Մանուկյանի գնահատմամբ, խոսում  է կոռուպցիոն ռիսկերի և թաքնված աշխատատեղերի մեծ հավանականության մասին: Առավել ցայտուն պատկերացնելու համար Մանուկյանը բերել է Զինված ուժերին և ոստիկանությանը տեղական արտադրության հանդերձանք մատակարարող «Ֆ Թրեյդինգ»ՍՊԸ-ի օրինակը:

«Ընկերությունը մի աշխատող է հայտարարագրել «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում», այսինքն՝ մի աշխատողով նման կարգի՝ 189 միլիոն դրամի հանդերձանք է կարում, հա՞: Հասկանալի է, որ նրանք օրենքի տեսակետից կարող են ասել, որ մենք կարում ենք, բայց մենք կարող ենք էստեղ բարձրաձայնել կոռուպցիոն ռիսկերի մասին, որովհետև մի քիչ տրամաբանական չի էլի էդ ծավալի աշխատանքը իրականացնել մեկ հոգով»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ իրենց կողմից կասկածելի ու ռիսկային համարված ընկերությունների ցուցակը տրամադրել են Պետական եկամուտների կոմիտեին ու ակնկալում են, որ կոմիտեն կքննի գործը:

Գնումների տեսակետից գրեթե նույն պատկերն արձանագրվել է նաև ոստիկանության ոլորտում: Այստեղ, Մանուկյանի ներկայացմամբ, առավել թափանցիկ են իրականացվում գործընթացները պետական բյուջեից հատկացված մասով, բայց գրեթե նույն երևույթները, ինչ առկա են ՊՆ գնումներում, արձանագրվել են նաև ոստիկանության արտաբյուջեից կատարված ծախսերի հատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

18:46 16.07.2025

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

18:38 16.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

18:30 16.07.2025

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

18:20 16.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

18:12 16.07.2025

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

18:07 16.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP