2018թ. արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ. զեկուցվել է Կարեն Կարապետյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

2018թ. արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ. զեկուցվել է Կարեն Կարապետյանին

20:12 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:

Նախարարը, ներկայացնելով 2017-ի արդյունքներով գրանցված հիմնական մակրոնտեսական ցուցանիշները՝ զեկուցել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել: Նախարարը նշել է, որ 2017-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։  Ըստ Սուրեն Կարայանի՝ 2018-ին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,9 տոկոս, ծառայություններինը՝ 15,2 տոկոս, ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2 տոկոս:

Նշվել է, որ 2018-ին, ընդհանուր առմամբ, ակնկալվում է մշակող արդյունաբերության արտահանման 20 տոկոսի աճ: Նշվել է, որ զարգացման լայն հնարավորություններ են առկա թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, արտերկրից արդեն իսկ ստացվել են մեծածավալ պատվերներ: 2017-ի ընթացքում արտադրվել է 97,3 մլն դոլարի հագուստ, որից 80 մլն դոլարի արտադրանքն արտահանվել է: Կանխատեսվում է նաև, որ դեղագործության ոլորտում ընթացիկ տարում աճը կկազմի 30 տոկոս: Պատասխանատուները զեկուցել են, որ ադամանդագործության ոլոտում ևս ակնկալվում են դրական լուրջ զարգացումներ: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ալռոսա» ընկերության հետ՝ հումքի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այստեղ ևս ակնկալվում է 30 տոկոսից ավելի աճ: Ոսկեգործության բնագավառում համագործակցության ծրագրեր են նախատեսվում Իրանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ:

Տեղեկացվել է, որ արդեն իսկ մեկնարկել են «Մեղրի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլի աշխատանքները, ինտենսիվ բանակցություններ են տարվում պոտենցիալ ներդրողների և հնարավոր կառավարիչների հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարությունը պետք է առավել նախաձեռնող լինի պոտենցիալ ներդրողներին Մեղրի ԱՏԳ ներգրավելու հարցում:
Տեղեկացվել է նաև, որ զարգացման միտումներ են նկատվում «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում: Մասնավորապես, 2017-ի ընթացքում նշված ԱՏԳ-ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7-ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը:

Վարչապետին զեկուցվել է, որ մեկնարկել են ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև նորարարական էկոհամակարգի քարտեզագրման աշխատանքները: 2017-ի ընթացքում ստեղծվել է նոր արբիտրաժային լաբորատորիա, չափագիտական 2 լաբորատորիա 7 էտալոնային ուղղություններով, 2018 թվականի համար նախատեսվում է ևս 2 էտալոնային լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև E-LAB Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում։

Նշվել է, որ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ, իսկ այցերի թիվը հասել է 1,5 միլիոնի: Ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով 2018-ին նախատեսվում է բարեփոխումների 40 ծրագիր, այդ թվում՝ ակտիվ քարոզչական միջոցառումների անցկացում, Հայաստանը ներկայացնող ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանում և տարածում, փառատոնների կազմակերպում և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

BACK_TO_TOP