16:57 08.08.2018
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արծվաշենը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է բռնազավթված մնալ արդեն 26 տարի:
Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ Գեղարքունիքի մարզում։ Նախքան Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի շրջան) ձևավորումը, Արծվաշենը Դիլիջանի շրջանի կազմում է եղել: Մինչև Արծվաշեն անվանվելը գյուղն ունեցել է Բաշ գյուղ, Բաշքենդ անունները:
Հայաստանի Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով՝ Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս 719 է, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, 55 ընտանիքներ՝ այլ մարզերում։
1873 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 1015 մարդ, 1897 թվականին՝ 1847, 1926 թվականին՝ 2909, 1939 թվականին՝ 4280, 1959 թվականին՝ 4112, 1970 թվականին՝ 3368, 1979 թվականին՝ 2771 մարդ։ 1992 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով։
Civilnet-ը ներկայացրել է Արծվաշենի բռնազավթման պատմական նկարագրությունը.
« 1992-ի ամառը Արցախի և Հայաստանի համար ամենածանր ժամանակներն էին պատերազմի երեք տարիների ընթացքում: Հուլիսի 30-ին Լաչինի շրջանի Հոչազ և Տիգիկ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերն անակնկալ հարձակում էին կատարել, 24 հայեր սպանվել էին, ևս ութը` անհետ կորել: Օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան ուժերը գրեթե կորցնում էին Լաչինի միջանցքը, որ բացել էին 1992-ի մայիսի կեսերից հետո:
Ադրբեջանի բանակային երկրորդ կորպուսը, գեներալ-մայոր Դադաշ Ռզաևի հրամանատարությամբ, հարձակում էր սկսել հյուսիսից: Արցախյան ուժերին հաջողվեց հակառակորդին կանգնեցնել Լաչինից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում «կղզյակի» վերածված Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում, այսօր՝ Ճամբարակ:
Օգոստոսի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռագիր է հղում Հավաքական անվտանգության պայմանագրի (այսօր՝ ՀԱՊԿ) ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը. «Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված»:
Պատերազմի ծանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով օգոստոսի 16-ին կազմավորվում է «Արծիվ-մահապարտներ» գումարտակը: Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելվում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնում Հայաստանի ու Արցախի շրջափակումը:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 20-ին նամակով դիմում է ՄԱԿ` շտապ կարգով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու խնդրանքով. «Ռուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին»:
Ճիշտ է, 1990-ական թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, սակայն պատերազմի ողջ ընթացքում միակ գյուղը Հայաստանի տարածքում, որ կարողացան գրավել ադրբեջանցիները, Արծվաշենն էր:
Նախքան Արծվաշենի գրավումը՝ 1990-1991 թթ. հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել ադրբեջանական 8 գյուղեր, որոնցից մեկը՝ Քյարքին, այսօրվա Տիգրանաշենը: Այդ գյուղը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին և վերածվել էր «կղզյակի» Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանում: Քյարքին, որ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին 1990-ի սկզբին, Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի միջև է:
Քյարքիից բացի, հայկական ուժերի վերահսկողության տակ են Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի 7 գյուղեր: Ահա այդ գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան). Յուխարը Աքսիպարա-1.283 հոգի, Աշաղը Աքսիպարա-637 հոգի, Բաղանիս-Այրում-615 հոգի, Բարխուդարլու-383 հոգի, Խեյրիմլի-291 հոգի, Կըզըլ Հաջիլի-266 հոգի, Սոֆուլու-182 հոգի Իջևան-Նոյեմբերյան մայրուղին անցնում է այդ գյուղերից երեքով՝ Խեյրիմլի, Յուխարը Աքսիպարա և Բաղանիս-Այրում: Խեյրիմլին գրեթե չկա, իսկ մյուս երկուսից մնացել են ավերակներ: Հայկական Ոսկեպար և նախկին ադրբեջանական Աքսիպարա գյուղերի սահմանային հատվածում է գտնվում 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին»:
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...