16:10 16.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով:
«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:
Հայաստանյան և միջազգային ֆիլմերը, միջոցառումները դուրս կգան դահլիճներից. շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների և զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը՝ ծավալվելով մայրաքաղաքի սրտում և գեղատեսիլ Լոռու մարզում:
«Ֆրեսկո» փառատոնը մշակութային երկխոսության առիթ է, որը Հայաստանը դարձնում է արդիական շփումների խաչմերուկ: Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների տարածքում, Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաև մարզային ներառական մշակութային ճամբար: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների:
Փառատոնի նպատակներից է ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը: Վանաձորում տեղի կունենան հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, որոնց թվում կլինեն վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելցի լուսանկարիչ, լրագրող Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) և այլք: Փառատոնի շրջանակում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կիրականացվի նաև մշակութային օր. կցուցադրվի միջազգային ներառական ֆիլմ, տեղի կունենա հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա մասնակիցների հետ:
«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական: Համերգային ծրագրին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի «Կամերային երգչախումբը», «Հովել» երաժշտական նախագիծը և «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 40 միջազգային ֆիլմեր (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա և այլն)՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում են խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին՝ ներկայացնելով նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ: Իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակում ինտեգրվելու հրաշալի միջոց են, այլև Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:
Փառատոնի կազմակերպիչ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն արտադպրոցական ստեղծագործական հաստատություն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ապահովում է գեղագիտական մասնագիտական կրթությամբ:
Փառատոնի աջակիցներն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:
14:00 12.08.2025
«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել14:00 12.08.2025
«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփելՊրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...
13:53 12.08.2025
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորըՕգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...
13:45 12.08.2025
Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...
13:38 12.08.2025
Մեթադոն իրացնողը ձերբակալվեց․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչար փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն […] ...
13:30 12.08.2025
Քրեական ոստիկանության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։ Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։ ...
13:23 12.08.2025
Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է․ Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է: Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերում: Առաջին խաղում նա հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, հետո առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում […] ...