20:37 26.08.2022
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։
Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ:
Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 թ.թ. իրականացվող ծրագրերի արդյունավետության, կարևորության մասին, անդրադարձել նաև ոլորտային խնդիրներին։
Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը գյուղատնտեսական աջակցության ծրագրերի շահառուներից է: Նա 3 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ 0 տոկոս տոկոսադրույքով, այս միջոցներից նախ՝ 460 մետր խողովակ է գնել, ջրավազան և ոռոգման ցանց կառուցել, ապա՝ ազնվամորու «պոլկա» տեսակի 8 տնկի է բերել Ռուսաստանից:
2 տարվա ընթացքում 8 տնկիներից 800 հազարանոց տնկարան է ստացել: Բիզնեսն ընտանեկան է, ընտանիքով մշակում են, ընտանիքով կազմակերպում հավաքչությունն ու իրացումը: Բերքատվությունը շատ բարձր է, պտուղը՝ խոշոր, համային և որակական հատկանիշները՝ ևս, ցրտադիմացկուն են, տարվա ընթացքում 2 անգամ բերք են հավաքում և այն մեծ պահանջարկ ունի:
– Մեր վերցրած վարկն ամբողջությամբ ծառայել է նպատակին, մի քանի ամսվա մեջ ամեն ինչ արագ կազմակերպեցինք, և այգին կարճ ժամանակամիջոցում սկսեց փակել վարկը: Ազնվամորու մշակությունը շատ եկամտաբեր է: Այս պետական ծրագիրը բավականին մեծ աջակցություն է գյուղացուն,- ասում է Ս. Վարդումյանը:
Որպես վարչական ղեկավար՝ նա տեղեկացրեց նաև, որ ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Վահագնիում: Մոտ 30 տարի գյուղի չմշակված վարելահողերում գյուղացիները վերջին տարիներին սկսել են ցորեն, կարտոֆիլ ցանել: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ բնավայրում մշակվող հողտարածքներն ավելացել են 71 հա֊ով։
Գյուղացիական աջակցության ծրագրերից օգտվել է նաև Վահագնիի բնակիչ Արկադի Քոչինյանը: Սուբսիդավորվող վարկատեսակով, 5 տոկոս տոկոսադրույքով, 3 միլիոն դրամ վարկ է վերցրել, 8000 քառ մ տարածքում ազնվամորու տնկարան է հիմնել: Գնել է ազնվամորու 10.000 թուփ, կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, իսկ այս տարի Ավստրիայի զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի միջոցով հակակարտային ցանց է տեղադրել:
Նրա խոսքերով՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել, երբ պետությունը օգնում է, իսկ գյուղատնտեսն իր աշխատանքը ճիշտ է կազմակերպում:
Վահագնիի գյուղատնտեսները մարզպետարանի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնեցին կառավարությանը կարևոր ծրագրեր ներդնելու համար:
Ա. Թումանյանը և Ա. Շահվերդյանը Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ մինչև 2023 թվականը հատապտղանոցների հիմնման համար պետությունը 2 տարբեր ծրագրեր է առաջարկում։ Վարկերը տնտեսվարողներին հասանելի են 2 տոկոս փաստացի տոկոսադրույքով, մինչև 8 տարի ժամկետով, այգեհիմնման դեպքում կտրամադրվի արտոնյալ ժամկետ՝ մինչև 5 տարի: 2-րդ բաղադրիչով պետությունը հատուցում է ծախսերի կեսը՝ վերադարձնելով տնտեսվարողի այգեհիմնման ծախսի 50 տոկոսը:
Վարչության պատասխանատուները Վահագնիի գյուղատնտեսներին հիշեցրեցին, որ ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականը և կոչ արեցին օգտվել ընձեռված հնարավորությունից:
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...
09:30 16.05.2025
ԱՄԷ ԱԳ նախարար. Պաղեստինի ղեկավարությունը պետք է ղեկավարի Գազան հակամարտությունից հետոՊաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։ Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել […] ...
09:20 16.05.2025
Ֆլիկը խոսել է «Ռեալի» նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնացիների՝ այս մրցաշրջանում «Ռեալի» նկատմամբ տարած չորս հաղթանակները։ «Ես շատ ուրախ եմ երկրպագուների և ակումբի համար, նաև այն բանի համար, թե ինչպես անցկացրինք այս չորս խաղերը «Ռեալի» հետ, և թե ինչպես կամային հաղթանակ տարանք վերջին խաղում։ Դա հիանալի էր։ Նրանք մեր կիսադաշտում գնդակին չդիպչեցին 24 րոպե, և դա […] ...