Պլաստիկ վիրաբույժը բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

Պլաստիկ վիրաբույժը բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները

16:30 28.08.2022

Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները։ Համապատասխան նյութը հայտնվել է The Sun հրատարակության կայքում,փոխանցում է Lenta.ru-ն
Հայտնի է, որ ամերիկացի դերասանուհի Հալլի Բերին հետևում է ընդհատվող ծոմապահությանը` համակցված կետո դիետայի հետ: Բացի այդ, 56-ամյա հոլիվուդյան աստղը պարբերաբար մարզվում ։ Սակայն, ըստ մասնագետի, նման ձիգ մարմին ունենալու համար անհրաժեշտ է դիմել վիրաբույժների օգնությանը։ «Նա ստամոքսի և ձեռքերի վրա գեղեցիկ ռելիեֆ ունի, ինչին կարելի է հասնել ձգման պրոցեդուրաների կամ պլաստիկ վիրահատությունների միջոցով: Վիրահատական ​​լիպոսակցիան ավելորդ ճարպը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցն է, հավանաբար հենց դրա համար էլ նա դա արեց»,- ասել է Ֆրատին:
Նյութում նշվում է նաև, որ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երիտասարդությունը պահպանում է մարզումների և ութ ժամ քնելու միջոցով։ Միևնույն ժամանակ, ըստ բժշկի, 53-ամյա հայտնին, այնուամենայնիվ ,արել է որովայնի լիպոսակցիա և ձգել ձեռքերի մաշկը։
Իր հերթին 59-ամյա դերասանուհի Դեմի Մուրը զբաղվում է յոգայով և սերֆինգով, իսկ առողջ սնունդը միշտ առկա է նրա ամենօրյա սննդակարգում։ Ըստ Ֆրատիի, նախկին մոդելը ձեռք է բերել դեմքի հստակ օվալ՝ շնորհիվ լիպոսակցիայի և դիմահարդարման պրոցեդուրաների։ «Նրա  մաշկը հարթ է: Նրա դեմքը հստակ արտահայտված է, իսկ այտոսկրերը՝ ընդգծված։ Նման արդյունքների սովորաբար հասնում են այտերի ճարպային կուտակումները հեռացնելու միջոցով»,- պարզաբանել է բժիշկը:
Եզրափակելով՝ հոդվածի հեղինակները ներկայացնում են 55-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանի վերջին ֆոտոշարքը Perfect Magazine-ի համար, որտեղ նա ցուցադրել է տոնավորված մարմին և մկաններ։ Ենթադրվում է, որ աստղը նման արդյունքների է հասել՝ թողնելով ծխելը։ Բացի այդ, նա ամեն օր օգտագործում է արևապաշտպան միջոցներ և զբաղվում յոգայով։ Իր հերթին Ֆրատին բացատրել է, որ Քիդմանը չի դիմել վիրահատության և չի օգտագործել բոտոքս կամ ֆիլերներ։ «Նրա մարմինը բնական տեսք ունի»,- եզրափակեց փորձագետը:
Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, Playboy-ի նախկին մոդել Էնջի Բեսթը բացահայտել էր իր երիտասարդության գաղտնիքը։ Լրագրողների հետ հարցազրույցում 70-ամյա մոդելը պատմել է, որ շատ է աշխատում իր արտաքինի վրա։ «Ես ուզում եմ ապրել մինչև 100 տարեկան և դեռ լավ տեսք ունենալ», – ասաց նա և խոստովանեց, որ հավատարիմ է «ֆունկցիոնալ բժշկության» սկզբունքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP