Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում է, 1 կտրում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում է, 1 կտրում. Նիկոլ Փաշինյան

12:52 09.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը:

«Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք հղում բիզնեսին, տնտեսությանը, որ մենք կարող ենք ազնիվ, արդար ձևով այս բոլոր կարգավորումները աշխատեցնել: Կարևոր է, որ այս պրոցեսը տեղի ունենա հրապարակային, որ հանրության, ընկերությունների շրջանում կասկածներ չծագեն ստվերային գործարքների մասին»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը շահագրգիռ է, որ ներդրումները հոսեն Հայաստան: Վարչապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ԱՎԾ տվյալներով՝ տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ է գրանցվել: Փաշինյանը նշեց, որ դրական ցուցանիշների գրանցումը հետաքրքիր է հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել՝ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում:

«Մեր հեղափոխությունը այստեղ էլ կարևոր առանձնահատկություն գրանցեց: Պաշտոնական վիճակագրությամբ՝ մենք հունիսին ունեցել ենք 9․6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ կիսամյակային տվյալով այն կազմել է 8․9 տոկոս, այսինքն՝ հեղափոխությունը, քաղաքական այս փոփոխությունները ոչ միայն տնտեսական անկման չեն բերել, չնայած սովորաբար այդպես էլ լինում է, այլև բերել են տնտեսական ակտիվության ավելացման»,- ասաց նա:

Դա, ըստ վարչապետի, կապված է օբվյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետ՝ լավ բերք կա գյուղատնտեսությունում, բայց նաև անշարժ գույքի ոլորտում, շինարարությունում ակտիվություն է նկատվում: Կառավարության կարևոր անելիքը, այստեղ, ըստ վարչապետի, առաջին հերթին տնտեսության բնականոն զարգացմանը չխանգարելն է, երկրորդը՝ օգնելը, նաև օգնելով չխանգարելը:

«Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս յոթ չափում է, մեկ կտրում, որ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ տնտեսվարողների շրջանում առկա հաջորդ մտահոգությունը կապված է ՊԵԿ որոշակի ակտիվության հետ. շատ են լինում դժգոհություններ, որ վերահսկողությունը մեծացել է, ստուգվում է՝ ՀԴՄ կտրոն տրվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ընդհանուր առմամբ՝ մեր ուղերձը եղել է հստակ՝ մեր կառավարությունը և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ վարքագիծ, և եթե սահմանված է, որ ՀԴՄ կտրոնները պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն, և քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ վճարում են պետբյուջե, պետք է արդյունավետ ծախսվեն»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Փաշինյանն ընդգծեց՝ իրենց քննարկումները նվիրված են յուրաքանչյուր լումայի ծախսման արդյունավետությունը բարձրացնելուն: Նա նաև խնդրեց, որ ՊԵԿ-ն իր գործունեության մեջ առաջնորդվի այնպես, որ հանկարծ քաղաքացիների շրջանում անարդարության զգացողությունը, որը հաղթահարվել է, կրկին չառաջանա: Վարչապետն ընդգծեց՝ եթե մեկը կասկածի, հետո համոզվի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, կողքի աշխատողի նկատմամբ՝ այլ, լուրջ խնդիր կունենան, և ինքը կկիսի այդ քաղաքացու մտահոգությունները: Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ իրենք պետք է պատժող քաղաքականություն չվարեն, այլ պետք է շարունակեն քաղաքացիների հետ երկխոսությունը, որ բոլորն իրենց գործողություններում առաջնորդվեն օրինականության առաջնահերթությամբ:

«Ի վերջո օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնահերթությունն է, և ես հուսով եմ, որ մենք այս ճանապարհով առաջ կգնանք»,- ասաց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, արձագանքելով վարչապետի խոսքին, նշեց, որ չափազանց կարևոր էր այդ ուղերձը, քանի որ իրենք էլ նախարարությունում հանդիպում են ներդրողների և պոտենցիալ ներդրողների, ուստի կարևոր էր, որ այս խոսքերը հենց վարչապետից լսեն:

«Շատ զգայուն է բիզնեսը, այս խոսքերը վստահություն են ներշնչում նաև իրենց, որ այս ամենը արվում է՝ օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելու համար: «Աչքով չտանք»՝ տնտեսական ցուցանիշները լավն են, բայց շատ կարևոր են հետագա բարեփոխումները»,- նշեց Մինասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

14:17 20.06.2025

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […] ...

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

14:11 20.06.2025

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – […] ...

Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրա

14:05 20.06.2025

Իսրայելը հարձակվել է Թեհրանի հիվանդանոցի վրա

Թեհրանի հիվանդանոցներից մեկը ուրբաթ օրը ենթարկվել է Իսրայելի հրթիռային հարձակման, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։ «Ուրբաթ վաղ առավոտյան սիոնիստական ​​ռեժիմի կողմից հրթիռակոծության է ենթարկվել ևս մեկ հիվանդանոց։ Սա Իրանում հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ը

13:59 20.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-20-ը

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության, 4 դեպք՝ […] ...

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

13:51 20.06.2025

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […] ...

BACK_TO_TOP