17:54 02.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով և խորանալով:
«Դրա մասին վկայում են իրականացվող և նախատեսվելիք ծրագրերը. մասնավորապես՝ առկա է մշակութային ժառանգության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հայտեր պատրաստելու փորձ. այս պահին ունենք ընթացիկ մեկ հայտ: Ընդհանուր ժառանգության պահպանման լավ օրինակ է Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ ՀՀ-ն մասնակցում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության և ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու գործընթացին:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը՝ Ալֆրեդ Քոչարյանը փաստել է, որ Իրանի քաղաքացիները զբաղեցնում են 3-րդ տեղը Հայաստան կատարած այցելությունների շարքում: Նրա խոսքերով՝ այս ամենին նպաստում են նաև ցուցահանդեսները, որոնց կողմերը մասնակցում են փոխադարձ սկզբունքով: Փոխնախարարը հավաստիացրել է՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:
Ահմադ Համզեզադեհն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև սերտ կապը բազմադարյա պատմություն ունի: Նրա խոսքերով՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ, որի համար կապող օղակ են սահմանակից նահանգները: Ըստ Ահմադ Համզեզադեհի՝ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի խոշորագույն նահանգներից մեկը, որտեղ բազմաթիվ արդյունավետ նախագծեր են իրականացվում հարևան երկրների հետ: Նա տեղեկացրել է, որ նահանգում առկա է շուրջ 4000 մշակութային ժառանգություն, որից 4 գործ համաշխարհային հաստատում են ստացել, այդ թվում՝ 5 եկեղեցիներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեի, Սուրբ Մարիամի և այն:
«Բոլոր այս եկեղեցիների պահպանման աշխատանքներն իրականացնում ենք Թավրիզի հայ համայնքի հետ համագործակցությամբ, և դա վառ ապացույց է՝ ինչքան մեզ համար կարևոր է հայկական մշակութային ժառանգությունը: Որևէ տարբերություն չկա՝ դրանք հայկական են, թե իրանական. այդ կոթողները պատկանում են համայն աշխարհին»,- նշել է նա՝ հավելելով, որ Թավրիզի հայ համայնքի հետ իրականացվում է նաև ավելի քան 150 գիր ու գրականության վերամշակման գործընթաց՝ հայկական թանգարանում դրանք տեղակայելու նպատակով:
Նա նաև առաջարկել է կազմակերպել փոխադարձ այցելություններ երկու երկրների՝ համաշխարհային հաստատում ստացած եկեղեցիներ՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար: Ահմադ Համզեզադեհը շնորհակալություն է հայտնել Մատենադարանում իրանական գրականության, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման համար: Նա առաջարկել է համատեղ ուժերով հասնել մզկիթի՝ համաշխարհային հաստատմանը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Իրանում հայկական մշակույթի պահպանության համար. «Մշակութային ժառանգությունը չունի ազգություն. այն համաշխարհային է և բոլորինս է: Նույն մոտեցումը մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման համար»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի և հուշարձանների վերականգնման ու պահպանության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությանն առնչվող հարցեր:
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...
11:32 12.08.2025
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։ Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։ Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։ Այս խաղով երկու […] ...
11:25 12.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՕգոստոսի 12-ին, ժամը 07։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Nissan», «Opel» և «Fiat» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...
11:18 12.08.2025
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր […] ...
11:10 12.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:10 12.08.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովՕգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...