Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

19:31 06.09.2022

2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի մյուս անդամներից հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մաեստրոն բացառիկ էր իր հիշողությամբ, երաժշտության իր իմացությամբ, քաղաքացիական խիզախումներով, անմիջականությամբ, աշխարհի հանդեպ բաց լինելով: Նա քիչ արվեստագետներից էր, որ լիարժեքորեն ընդգրկված էր միջազգային երաժշտական կյանքում. աշխատել է 100-ից ավելի նվագախմբերի հետ և արժանացել ամենաբարձր գնահատանքի,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել,- շատ եմ ցանկանում, որ 100-ամյակը լինի ոչ միայն Օհան Դուրյանի հիշատակի հանդեպ մեր հարգանքի դրսևորումը, այլև ուղերձ, որ մենք ավելի ուշադիր լինենք մեր մեծանուն արվեստագետների հանդեպ, գնահատենք նրանց ըստ արժանվույն»:

Արա Խզմալյանը նաև երախտագիտություն է հայտնել Վահան Վարդապետյանին՝ որպես հիշատակի հանդեպ խոնարհումի օրինակ: Ըստ նախարարի տեղակալի՝ Վարդապետյանը եղել է Օհան Դուրյանի նեցուկը նրա կյանքի ամենաբեկումնային պահերին:

Վահան Վարդապետյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ընթացքը, ծրագիրը: Նախապատրաստվել է 4 տարի առաջ և գաղափարը խրախուսվել է Կառավարության կողմից:

Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ ԲՏԱ նախարարության և «ՀայՓոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ:

Վահան Վարդապետյանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր:

Գետիկ Բաղդասարյանը կերտում է Դուրյանի արձանը, որը պետք է տեղադրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ազատության հրապարակի հարակից տարածքում:

«Նա իր ժողովրդի հետ էր մինչև կյանքի վերջին օրը, վերջին շունչը՝ հենց Ազատության հրապարակում, ուստի շատ խորհրդանշական է արձանի՝ այդ հատվածում տեղադրումը»,- ասել է Վարդապետյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը կիսվել է մաեստրոյի մասին իր հիշողություններով՝ նշելով. «Հուզիչ պատասխանատվություն է ղեկավարել Օհան Դուրյան բացառիկ արվեստագետին նվիրված համերգը: Անդադար մտածում եմ՝ եթե ներկա լիներ, ինչ կասեր: Նա իր սեփական ոճն ուներ, որը, սակայն, քեզ երբեք չէր պարտադրում»:

Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որն ամբողջությամբ նվիրված է Օհան Դուրյանի հոբելյանին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը մեծ եթերաժամով անդրադառնալու է 100-ամյակին՝ երեք տարբեր ուղղություններով: Առաջին հերթին արխիվային բացառիկ տեսանյութեր են հրապարակվելու, երկրորդ՝ Ստաս Նամինի 2006 թ. Օհան Դուրյանին նվիրված ֆիլմը մշակվում է և թարգմանվում հայերեն: Այն եթեր դուրս կգա նոյեմբերի վերջին: Եվ երրորդ՝ 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները ակտիվորեն կհեռարձակվեն:

Հայաստանի հանրային ռադիոընկերությունը ևս Օհան Դուրյանին վերաբերող հարուստ նյութ ունի: Նրա ձայնագրությունների մեծամասնությունը գտնվում է հանրային ռադիոընկերությունում: Դրանք թվայնացվել են և արդեն հասանելի են լայն հանրությանը: Ըստ գործադիր տնօրենի՝ Գարեգին Խումարյանի՝ շուտով կթողարկվի Օ. Դուրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն:

Օհան Դուրյան արվեստագետին բարձր է գնահատել նաև հոբելյանական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ որպես բացառիկ ազնիվ մարդու և քաղաքացու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»

11:32 12.08.2025

«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»

«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։ Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։ Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։ Այս խաղով երկու […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

11:25 12.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Օգոստոսի 12-ին, ժամը 07։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Nissan», «Opel» և «Fiat» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

11:18 12.08.2025

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 12.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

11:10 12.08.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...

BACK_TO_TOP