16:14 08.09.2022
Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այս առիթով թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Պատմության թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ թեև այս ընթացքում իրականացվել են կրթական ծրագրեր և առանձին ցուցադրություններ, սակայն թանգարանի մշտական ցուցադրության մեկնարկը նոր է տրվում՝ որպես հանրապետության կարևոր մշակութային իրադարձություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ վերաբացումը մշտապես եղել է նախարարության կարևոր իրադարձությունների շարքում՝ օր առաջ իրականացնելու առումով:
«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, թեև անելիքներ դեռ շատ կան: Թանգարաններն արդիականացնելը, նորարարություններ ներմուծելը մեր տեսլականն է: Եվ պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ ժամանակակից պատշաճ ցուցասրահներ՝ ներկայանալու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա այցելուներին»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հայաստանի պատմության թանգարանում ընթանում էին վերանորոգման, մասնավորապես թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:
Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։
Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։
Դավիթ Պողոսյանը հատկապես կարևորել է թանգարանում ցուցադրվող նոր գտածոների՝ որպես կրթական ռեսուրս ծառայելու հանգամանքը: Նա տեղեկացրել է, որ շարունակաբար կբացվեն նաև այլ ցուցասրահներ:
Նոր ցուցասրահում ներկայացվող նմուշների մասին իր գնահատականն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը.
«Աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ: Հայկական հնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը: Ունենք եզակի ցուցանմուշներ: Մենք իսկապես հպարտանալու առիթ ունենք՝ առանց ավելորդ համեստության»:
Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Կառույցի ներկայացուցիչը՝ փոխտնօրեն Տորք Դալալյանը, նշել է, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ է կարևորում մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը:
«Այս համատեղ աշխատանքը բացառիկ է այն առումով, որ մեր շատ գիտաշխատողներ միաժամանակ նաև թանգարանի աշխատակիցներ են: Դա նրանց հնարավորություն է տալիս իրենց գիտական հետազոտությունները փորձարկելու նաև թանգարանային ոլորտում՝ ստեղծելով կամուրջ գիտության և թանգարանային ոլորտի զարգացման համար: Եվ այս ցուցադրությունը դրա ապացույցն է»,- ասել է Տորք Դալալյանը:
Ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 9-ից:
11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ Թրամփ11:01 12.08.2025
Փաշինյանն ու Ալիևն այժմ լավ ընկերներ են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- […] ...
10:58 12.08.2025
«Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է․ Ռոլան ԿուրբիսՖրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց… Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։ Երջանիկ կլինեմ, եթե մրցանակը ստանա […] ...
10:50 12.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 12-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 12-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:42 12.08.2025
2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ […] ...
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...