20:48 10.09.2022
«Մոսկվան պարզապես քաղաք չէ…» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները:
Մոսկվայի 875-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 10-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնում, պատմում է «Արմենպրես»-ը:
Կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրել է, որ լուսանկարները տրամադրել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը:
«Այս աշխատանքներում այսօրվա Մոսկվան է, նրա դինամիկան: Երևում է, թե որքան գեղեցիկ է քաղաքը մեր օրերում: Ես հիշում եմ Մոսկվան 90-ականներին, 2000-ականներին, հետո՝ 2010-ին և 2020-ին: Չեք հավատա, բայց եթե Մոսկվայից թռչում եք Երևան, հետո վերադառնում, տեսնում եք, որ քաղաքն արդեն փոխվել է: Այդքան արագ է զարգանում Մոսկվան և համարվում է աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը»,-նշեց Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ 1995 թվականից Մոսկվան և Երևանը գործընկեր քաղաքներ են, և ինքը հպարտ է, որ այս փոխգործակցությունը օգտակար է երկու երկրների համար:
Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և ազգամիջյան թանգարանների վարչության գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Դրիձեն, որը ներկա է գտնվել ցուցահանդեսին, խոստովանել է՝ շատ ուրախ է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես կառուցողական ու արդյունավետ են, և «Դոմ Մոսկվի» կենտրոնն այդ գործում մեծ դերակատարություն ունի:
«Այն կարևորագույն նախագիծ է, որն արդեն 15 տարի զարգանում Է և բազմաբովանդակ նախաձեռնություններով ու ծրագրերով նպաստում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Կենտրոնը դրական վերաբերմունք է ձևավորում հայերի, Հայաստանի և Երևանի նկատմամբ»,-ասել է Դրիձեն:
Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նա ընդգծեց, որ շատ հայեր են եղել Մոսկվայում, ուսումնասիրել են քաղաքը և բավականին դժվար է նրանց ինչ-որ նոր բան ցույց տալ, բայց իրենք փորձում են:
Տոնական օրը եզրափակվել է «Դոմ Մոսկվի» կենտրոնում կազմակերպված «Ռուսական երգի բոլոր երանգները» խորագրով համերգային ծրագրով, որին ելույթ են ունեցել «Մոսկվա» ֆոլկլորային կենտրոնի արտիստները:
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...
11:32 12.08.2025
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվել է «Չելսիին»«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» դեմ և պարտվել 1-4 հաշվով։ Հանդիպման հակահերոսը պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ է գրանցել, իսկ 18-րդ րոպեին հեռացվել դաշտից։ Իտալական ակումբի կազմում նորամուտը նշել է լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։ Այս խաղով երկու […] ...
11:25 12.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՕգոստոսի 12-ին, ժամը 07։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Nissan», «Opel» և «Fiat» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները […] ...
11:18 12.08.2025
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր […] ...
11:10 12.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում, Մարց, Ահնիձոր, Քարինջ, ինչպես նաև Փամբակ համայնքի Ձորագետ, Մարգահովիտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:10 12.08.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովՕգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ ...