14:16 11.09.2022
Հակառուսական պատժամիջոցները Եվրոպայի համար դարձել են «ինքնավնասման միջոց», յուրաքանչյուր եվրոպացի զգացել է դրանց ազդեցությունը, ուստի պատժամիջոցների քաղաքականությունը պետք է փոխվի, ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի խորհրդարանական պետքարտուղար Չաբա Դեմետերը։
«ԵՄ պատժամիջոցները չեն արդարնցնում իրենց սկզբնական նպատակները, այլ վնասում են Եվրոպային: Եվրոպայում չկա մարդ, ով այս կամ այն ձևով չի զգում պատժամիջոցների սխալ քաղաքականության գնաճային ազդեցությունը՝ սկսած կոմունալ վճարներից մինչև տրանսպորտ և գյուղատնտեսությունում։ Բրյուսելում խոստանում էին, որ պատժամիջոցները հրաշք զենք են լինելու, իրականում դրանք դարձել են տնտեսական ինքնավնասման անօգուտ միջոցներ, ուստի դա պետք է փոխել»,- Դեմետերի խոսքերն է մեջբերում MTI-ն։
Նա հիշեցրել է, որ «ամենամեծ ու շարունակական» թանկացումները սկսվել են ոչ թե հատուկ գործողության մեկնարկից հետո, այլ «էներգետիկ ոլորտում պատժամիջոցների ընդունումից հետո»։
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...
23:08 15.05.2025
Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումՄայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...