Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

16:00 10.08.2018

Օգոստոսի 10-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տվել է «Քայլ դեպի տուն»ծրագրի մեկնարկը, որն ըստ էության նախորդ տարիներին ու նախորդ կառավարության օրոք հայտնի էր «Արի տուն» անվամբ: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, սակայն, իր նախորդից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այս ծրագրում առավել շատ են ընդգրկվել կրթական բնույթի նախագծերը:

Աշխարհի 25 երկրից ժամանած շուրջ 500 պատանիներ ու երիտասարդներ մոտ 10 օր կհյուրընկալվեն Երևանի և հարակից մարզերի հայկական ընտանիքներում, իսկ ծրագրի ավարտի վերջին 4 օրերին երեխաները կանցկացնեն  ճամբարում:

Երկու շաբաթների ընթացքում ծրագրի մասնակիցները կմասնակցեն ուսումնակրթական տարբեր դասընթացների, կայցելեն Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր, կլինեն Սարդարապատում, Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում, Օշականում, Հաղարծինում և Զվարթնոցում: Խմբերը կայցելեն նաև թանգարաններ, Մատենադարան և «Թումո» կենտրոն, «Այբ» դպրոց, կծանոթանան Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություններին:

Ծրագրի մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի գործարանների ու դրանց արտադրատեսականու հետ, կայցելեն նաև հայկական բանակի որոշ զորամասերում: Հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի ու այլ պաշտոնյաների հետ:

Ծրագրի մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:

«Գիտեմ, որ Հայաստան կտեղափոխվեն ձեզնից շատերը և դրա համար ես և մեր թիմը ամեն ինչ անելու ենք: Բայց նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, ես ուղղակի ուզում եմ մի բան ասել, եթե գա մի օր, և դուք կկարոտեք, երբ դուք նեղացած կլինեք աշխարհից, նեղված կլինեք, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չէք, դուք այստեղ տանտիրոջ կարգավիճակում եք: Եվ կա մի պուճուր, պուճուր պետություն, բայց մեծագույն ներուժով, 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ»- ողջունելով ծրագրի մասնակիցներին՝  նշել է Սփյուռքի նախարարը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

18:55 16.07.2025

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

18:46 16.07.2025

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

18:38 16.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

18:30 16.07.2025

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

18:20 16.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

18:12 16.07.2025

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […] ...

BACK_TO_TOP