Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության ու եկեղեցուց գողության փորձի դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+16.09 oC

Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության ու եկեղեցուց գողության փորձի դեպքեր են բացահայտել

16:22 27.09.2022

Սեպտեմբերի 22-ին՝ ցերեկվա ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցում գողություն է կատարվում:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց եկեղեցի: Մեծավան գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը միայնակ կանգնած էր եկեղեցու դռան մոտ: Ոստիկանությունում նա պատմեց, որ անձրևից պաշտպանվելու համար է մտել եկեղեցի, կարծել է, թե ոչ ոք չկա և օգտվելով առիթից` փորձել է բացել գանձանակը և հափշտակել եղած գումարը, սակայն այդ պահին նրան նկատել է մոմավաճառ կինը։
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, բնակարանային գողության վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ ստացվեց: 50-ամյա տղամարդը հայտնեց, որ բացել են Նորաշեն գյուղի՝ իրեն ի պահ հանձնված հանգուցյալ հորեղբոր տան պատուհանը և հափշտակել հագուստ ու կենցաղային իրեր:
Օպերատիվ խումբը մեկնեց Նորաշեն։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ։ Բաժնի քրեական հետախույզներն էլ ստացան օպերատիվ տեղեկություն, որն իրացրին սեպտեմբերի 24-ին: Արդյունքում, հայտնաբերվեց ու ձերբակալվեց Մեծավանի բնակիչ, նույն 30-ամյա տղամարդը: Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը ութի սահմաններում, ինքն է լուսամուտը բացել ու մտել Նորաշենի հիշյալ տուն, գողացել հագուստ ու կենցաղային իրեր, որոնք ընկերոջ մեքենայով տեղափոխել են Ստեփանավան ու վաճառել:
Այս դեպքի առթիվ ևս Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

08:30 22.05.2025

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

08:20 22.05.2025

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 22.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

08:05 22.05.2025

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

08:00 22.05.2025

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

BACK_TO_TOP