15:37 13.10.2022
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ.
«Ծրագրի մեկնարկի համեմատ սեպտեմբերին ծավալները եռապատկվել են. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ: Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին: Սակայն ցանկանում եմ ևս մեկ հանգամանքի վրա մեր ուշադրությունը սևեռել: Իրականում անկանխիկ գործարքների թիվն ավելի մեծ է, ավելի քան 1 մլրդ 400 մլն: Անկանխիկ այս գործարքները մեր թոշակառուների և նպաստառուների կողմից հավանաբար կատարվել են ինտերնետային որոշակի ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հետվճարը տարածվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերից, POS տերմինալների միջոցով անկանխիկ գործարնքների, ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «online banking» հավելվածի միջոցով կոմունալ վճարների դեպքում: Մյուս տպավորիչ հանգամանք այն է, որ, ըստ էության, բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցում՝ և՛ շահառուների թվաքանակի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով: Հիմա կարող ենք արձանագրել, որ 3000 դրամ ամսական միջին հետվճար է տրամադրվում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է POS-տերմինալների թվի բավարար չլինելու հարցին և նշել, որ ՀՀ-ում չպետք է լինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի:
«Այստես ես պետք է նորից Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրեմ, որպես տեղեկատվությանը տիրապետող մարմին. այս հարցում մենք պետք է առաջընթաց ունենանք: Հաջորդը՝ ես հերքում այն խոսակցությունները, որ համակարգը պիտի գործի մինչև 2022 թվականի վերջ: Այն պետք է շարունակվի, որովհետև, կարծում եմ, որ դա մեր սոցիալական քաղաքականության հասցեականությանն ուղղված շատ մեծ, կարևոր նշանակություն ունեցող համակարգ է: Ընդ որում, պետք է այդ տվյալների մշակում իրականացվի, որպեսզի մենք սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնենք: Մենք ոչ թե մարդկանց, այլ խավի վարքագիծն ենք վերլուծում, որպեսզի տեսնենք, թե մարդիկ հատկապես ինչի վրա են ավելի շատ ծախսում, որպեսզի մեր հետագա սոցիալական ծրագրերը նախագծելիս, ավելի հասցեական և արդյունավետ դարձնենք դրանք»,-ընդգծել է վարչապետը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...