16:49 14.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ապա Բաքուն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ:
«Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին ընդունվեց եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանը հռչակագրի բոլոր կետերը կատարում է, այդ թվում՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Մասնավորապես՝ չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անարգել մուտք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչ օրս հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից»,- ասել է Ալիևը Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։
Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը դեռ համբերություն է ցուցաբերում», սակայն այն նույնպես անսահման չէ:
«Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- ասել է Ալիևը:
Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղում հայերի խնդրին։
«Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանը նույնպես կարծիքներ ենք փոխանակել այդ հարցի շուրջ։ Մեր դիրքորոշումը պարզ է, հստակ։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան։ Մենք ոչ մի կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքան ես հասկացա Պրահայում կայացած հանդիպման արդյունքում՝ այդ թեման ոչ մի տարընթերցում չէր առաջացնում քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև», – ասել է Ալիևը։
13:34 12.05.2025
Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրըՈ՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։ «Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում […] ...
13:24 12.05.2025
Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիսՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Այս […] ...
13:17 12.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...
13:10 12.05.2025
Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […] ...
12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...
12:49 12.05.2025
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...