17:35 14.10.2022
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում:
«Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, և ուրիշներ:
Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն է հասարակական կյանքում: Հայաստանի խորհրդարանում 103 պատգամավորից 38-ը կանայք են: Սակայն, այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին:
Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:
Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առաձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետև տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից եւ հրապարակվել սոցիալական ցանցերում:
Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված եւ գլխատված հայ զինվորներին, այդ թվում՝ զինծառայող կանանց: Տեսանյութում հայ զինծառայող կինը երևում է մերկ, երկու ձեռքերը և ոտքերը կտրած: Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել և տեղը քարեր դրվել, նրա մատները կտրել էին և խոթել բերանը: Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի՝ «Յաշմա»-ի անունը: Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանցի զինվորների ծիծաղով և կատակներով:
Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ՝ որովհետև հայ կանայք էին:
Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:
Այսպիսի վայրագությունները հետևանք են Ադրբեջանում հայատյացության հետեւողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսևորվում է հասարակական կյանքում:
Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարեւոր դերն այսպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում` Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով»,-ասել է պատգամավորը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...