Ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+18.09 oC

Ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

19:28 14.10.2022

2022 թ. սկսված աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները, ի թիվս այլ հարցերի, հանգեցրել են նաև միգրացիոն հոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ երևույթների ազդեցությունից: Անցած ամիսներին Հայաստան են եկել ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետներ, որոնց մեծ մասը՝ Ռուսաստանից: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարունակվել է ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներհոսքը. ՏՏ-ից բացի՝ մեծ թիվ են կազմել նաև այլ ոլորտների ներկայացուցիչները: Հոկտեմբերի 14-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովը հրավիրել էր նիստ՝ նպատակ ունենալով քննարկելու մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա, միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարմանը, հյուրանոցային տնտեսությանը, բնակֆոնդի ծավալներին առնչվող եւ այլ հարցեր:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը նշել է, որ մինչև վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունները, Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժ արտահանող երկիր էր. ՀՀ շուրջ 80-100 հազար քաղաքացի ամեն տարի մեկնել է այլ երկրներ սեզոնային աշխատանքների:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները մինչև 180 օր կարող են ազատ մնալ համաձայնության անդամ հանդիսացող երկրի տարածքում: Այդ ժամկետը լրանալուց հետո, եթե ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին ցանկանում է մնալ տվյալ երկրում, ապա գործատուի հետ աշխատանքային պայմանագրի առկայությունը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ երկրի տարածքում մնալ անժամկետ: Մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջեւ առկա կարգավորումներով՝ այն քաղաքացիները, որոնք ժամանակավոր հաշվառվում են երկրի որևէ բնակության հասցեում, կարող են անժամկետ մնալ տվյալ երկրում:

Փոխնախարարը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք նախարարությունը նախաձեռնել է՝ թեթևացնելու ներգաղթյալների կեցության և աշխատանքի հետ կապված խնդիրները: Նրա խոսքով՝ ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա:

2022 թ. հուլիսի դրությամբ Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտի շուրջ 5.900 քաղաքացի, որի 84 տոկոսը՝ ՌԴ-ից:

Փոխնախարարի խոսքով՝ ունենք բնակարանային ֆոնդի խնդիրներ. վարձով տրվող բնակարանների գները չափազանց բարձրացել են, ինչն ազդել է նաև ՀՀ քաղաքացիների վրա:

«Ունենք մեծ բնակֆոնդ, որը չի օգտագործվում: Մոտ 200 հազար նման բնակարաններ կան: Նախարարությունը մշակում է ծրագրեր՝ լուծելու բնակարանային հարցը: Քննարկվում են մի քանի տարբերակներ: Կան մոդելներ, որոնք լրամշակման փուլում են»,- նշել է Արմեն Արզումանյանը:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ է արել նախարարությունը, որպեսզի Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացիներն իրենց աշխատուժն ինտեգրեն մեր տնտեսությունում:

Արմեն Արզումանյանը նշել է, որ խնդրին իրավիճակային որոշ լուծումներ տրվել է, սակայն ժամանակ է հարկավոր որոշակի վերլուծություններ անելու եւ առաջարկներ ներկայացնելու համար: Նախարարությունը հանդիպումներ է ունեցել ներգաղթած մոտ 40 անձանց հետ, նրանց խնդիրներին լուծումներ տվել:

«Մեծ պլաններ ունենք, ինստիտուցիոնալ խնդիրներ լուծելու մոդելներ ունենք, որոնք լրամշակման կարիք ունեն: Մինչեւ տարեվերջ 1-2 նախագիծ կյանքի կկոչենք»,- ասել է փոխնախարարը:

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանն էլ տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ, որի մոտ 46 տոկոսը՝ Ռուսաստանից: 135 հազար զբոսաշրջիկ Հայաստան է եկել միայն օգոստոսին, սեպտեմբերին նրանց թիվը կազմել է մոտ 97 հազար:

«Հուլիս-օգոստոս ամիսներին հյուրանոցները գերբեռնված են եղել, սակայն տարվա մնացած ամիսներին դրանք թերբեռնված են լինում»,- ասել է Սիսիան Պօղոսեանը:

Պատգամավորները նկատել են, որ Հայաստանում, մասնավորապես, Երեւանում, հյուրանոցների պակասը, ինչպես նաեւ դրանց սենյակների չհիմնավորված բարձր գները բացասաբար են ազդում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը հայտնել է, որ կառույցը հունվարից մինչեւ հոկտեմբերի 14-ը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից ստացել է 4.200 դիմում. դիմողների 99 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են: 1.300 դիմում ստացվել է մեր երկրում աշխատելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտանիքների անդամներից:

Պատգամավորները գերատեսչությունների պատասխանատուներին հորդորել են սոցիալական գովազդի միջոցով տարածել տեղեկատվություն, որի միջոցով Հայաստան ժամանած անձինք կծանոթանան թե՛ իրենց իրավունքներին, թե՛ պարտականություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP