Զելենսկու խորհրդականը կանխատեսել է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Զելենսկու խորհրդականը կանխատեսել է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը

09:23 15.10.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է ավարտվել այս ձմռանը. Այս մասին Bild-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Ուկրաինայի նախագահի խորհրդականի խոսքով՝ Կիևը մտադիր չէ որևէ ռազմական գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում։

«Մենք իրականացնում ենք բացառապես պաշտպանական ռազմական գործողություններ։ Մենք հասկանում ենք, որ չենք կարող անավարտ հակամարտություն թողնել, ինչպես արվեց 2014-2015 թվականներին»,- ասել է Պոդոլյակը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան կբանակցի այն բանից հետո, երբ «կվերցնի ամբողջ տարածքը», որն իրենն է համարում։ Պոդոլյակը, սակայն, չի հստակեցրել, թե որ տարածքների մասին է խոսքը։

Մինչդեռ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությունը կարող է ավարտվել դիվանագիտական ​​ճանապարհով։ Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում ուժերի հարաբերակցությունը կախված կլինի մարտի դաշտում տիրող իրավիճակից և Ռուսաստանի տնտեսական իրավիճակից։

Հոկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Ավելին, երկու երկրների պատվիրակությունները որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին, սակայն հենց որ ռուսական զորքերը նահանջեցին Կիևից, Ուկրաինան կորցրեց երկխոսություն վարելու ցանկությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

10:20 27.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...

Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում

10:09 27.06.2025

Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

10:00 27.06.2025

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

BACK_TO_TOP