Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակ խոշորացված համայնքում մասնակցել է նոր ձևավորված ավագանու առաջին նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակ խոշորացված համայնքում մասնակցել է նոր ձևավորված ավագանու առաջին նիստին

19:39 15.10.2022

Ճամբարակ խոշորացված համայնքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։

Հանդիսավոր արարղությունը մեկնարկել է Ճամբարակ խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, որին հաջորդել է օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ։

«Շնորհավորում եմ Վազգեն Ադամյանին՝ Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, նա վճռականությամբ և նվիրումով կծառայի իր ղեկավարած համայնքին՝ արդարացնելով վսահության քվե տված սահմանամերձ ճամբարակցիների հույսերն ու սպասելիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Խոշորացման արդյունքում միավորվել են նախկին Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքները՝ Ճամբարակ համայնքային կենտրոնով և 15 բնակավայրերով։

ՏԻՄ օրենքի համաձայն առաջիկայում կձևավորվի նաև Ճամբարակի համայնքապետարանի կառուցվածքը և աշխատակազմը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

14:54 27.06.2025

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

14:46 27.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

14:37 27.06.2025

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

14:28 27.06.2025

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

14:25 27.06.2025

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհ

14:18 27.06.2025

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհ

Հունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և  «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...

BACK_TO_TOP