«Մենք կանգնած ենք եզրին». ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության մոտալուտ փոփոխության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

«Մենք կանգնած ենք եզրին». ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության մոտալուտ փոփոխության մասին

19:50 15.10.2022

Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի փոխել քաղաքական կուրսը Ուկրաինայի հարցում՝ զենքի պաշարների սպառման պատճառով, Fox News-ին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Մարկ Կանչիանը։

Փորձագետի խոսքով, նա բավականաչափ տեղեկատվություն է հավաքել ԱՄՆ-ում զենքի եղած պաշարների և երկրի արդյունաբերական հզորությունների մասին, ինչպես նաև տեղեկատվություն է ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրից։

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ ԱՄՆ ռազմական պահեստները դատարկվում են, իսկ HIMARS-ը, M-777 հաուբիցները գնալով պակասում են, ասել է Կանչիանը։

Ինչպես պարզաբանել է փորձագետը, պաշարների սպառումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կսկսի ավելի ցածրորակ սպառազինություն արտահանել, կամ նույնիսկ կդանդաղեցնի մատակարարումները։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, բայց դա պետք է անենք այլ ձևերով, օրինակ՝ կարող ենք անալոգներ տրամադրել, սարքավորումներ գնել երրորդ երկրներից կամ դանդաղեցնել մատակարարման գործընթացը»,- հավելել է նա։

Դոնբասը Կիևի ազգայնականներից ազատագրելու ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն միլիարդավոր դոլարներ են հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության և Ուկրաինայի ֆինանսական կայունությունը պահպանելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 27.06.2025

SHANTNEWS

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

14:54 27.06.2025

61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

14:46 27.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժած

Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

14:37 27.06.2025

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

14:28 27.06.2025

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

14:25 27.06.2025

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...

BACK_TO_TOP