15:08 16.10.2022
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել «ՊԱԶ»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Անահիտ Հ.-ն, 75-ամյա Ռիմա Բ․-ն, 31-ամյա Տաթևիկ Զ․-ն և 35-ամյա Արամ Հ․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ապարան» ԲԿ էր տեղափոխվել Նիվայի վարորդ Ա. Քոչարյանը, ով Ապարանի զինկոմն է։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր, հոկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:37 27.06.2025
Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...
16:15 27.06.2025
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...