20:15 17.10.2022
Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի, Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հարցմանը մասնակցել է 384 քաղաքացի:
Հարցման մասնակցածների 52 տոկոսը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ է համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները, 31 տոկոսը լարվածության սրման պատճառ է համարել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը, իսկ մնացած մասը լարվածության սրման պատճառ է համարել կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:
Բացի այդ, հարցվածների 41 տոկոսի կարծիքով ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին են, 34 տոկոսը՝ Ադրբեջանի։ 57 տոկոսը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, 24 տոկոսի կարծիքով Իսրայելն ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։
Հարցման մասնակիցների 41 տոկոսի համոզմամբ՝ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, 26 տոկոսը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 տոկոսը՝ տնտեսական, 13 տոկոսը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից:
53 տոկոսը Իրանի ռազմավարական և անվտանգային նկատառումերի կարևոր մաս է համարում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությանը դեմ լինելը, 18 տոկոսը՝ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը բացառելը, 15 տոկոսը՝ Իրանի աշխարհատնտեսական շահերի ապահովումը, 14 տոկոսը՝ անջատողական հրահրումներին դիմակայելը:
Հարավային Կովկասում վերջին զարգացումների առնչությամբ Իրանի գործողությունները հարցվածների 43 տոկոսը որակել է պասիվ չեզոքություն, 31 տոկոսը՝ բազմակողմ դիվանագիտություն, մնացածը՝ կուլիսային դիվանագիտություն և ակտիվ չեզոքություն, 39 տոկոսը համարում է, որ մինչև այժմ Իրանի դիվանագիտական ապարատի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով Իրանն ավելի պասիվ է եղել՝ համեմատած մյուս դերակատարների, 36 տոկոսը համարել է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19 տոկոսը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը։
46 տոկոսը տարածաշրջանում Իրանի ներկայիս գործելաոճի պատճառ է համարում արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կառույցների անարդյունավետությունը, 33 տոկոսը՝ տարածաշրջանային մրցակիցների գերազանցությունը, 11 տոկոսը՝ պատժամիջոցների ազդեցությունը, 10 տոկոսը՝ էթնիկ լարվածության հարցում մտահոգությունները, 43 տոկոսը կարծում է, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 տոկոսի՝ Իրանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մնացած մասը, որպես առաջնահերթություն, մատնանշել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ քաղաքական դիվանագիտությունը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...