



23:00 17.10.2022
Կովկասի բնության հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է «Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա համակարգված մոնիթորինգի նախագծի մշակում» խորագրով երկօրյա փորձագիտական աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կենսաբազմազանության հարցերի խորհրդատու Տատյանա Ռոսեն, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիասի Մյունխմայերը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, պետական գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը․ «Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաբազմազանության՝ ներառյալ բնական էկոհամակարգերի, անտառների, լանդշաֆտային բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության մոնիթորինգը անհրաժեշտ է պետությանը և հասարակությանը` շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, երկրի էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման, բնության մեջ ընթացող երևույթների ու պրոցեսների, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների վերաբերյալ լիարժեք պատկերացում ունենալու համար, ինչպես նաև շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի և դրանց վրա բնածին ու մարդածին փոփոխությունների վնասակար հետևանքների գնահատման համար»։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կենսաբազմազանության մոնիթորինգի և կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվական համակարգի ոչ լիարժեքությանը՝ նշելով, որ բացակայում է կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգված և միասնական ցանցը և ցածր է ստացված արդյունքների հավաստիությունը։
Ելույթներով և զեկույցներով հանդես են եկել «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ներկայացուցիչ Հինդրիխ Խլապեկը, Կենսաբազմազանության հարցերի խորհրդատու Տատյանա Ռոսեն և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։
Ներկայացվել են մոնիթորինգի համակարգի ձևավորման սկզբունքները, նպատակի սահմանման չափանիշները և ակնկալվող արդյունքը։
Աշխատաժողովը տևելու է երկու օր։ Մասնակիցները խմբային քննարկումների և ակտիվ հարցուպատասխանի միջոցով կձակերպեն այն հիմնական ուղենիշները, որոնցով էլ կմշակվի մոնիթորինգի նախագիծը։
Խոսելով ակնկալվող արդյունքներից, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ այս քննարկումը և հետագա բոլոր գործընթացները կնպաստեն երկարաժամկետ մոնիթորինգի համակարգի մշակմանը, կօգնեն հստակորեն ձևակերպել մոնիթորինգի նպատակը և խնդիրները, բացահայտել հիմնական շահառուներին և նախանշել մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների վերջնական օգտագործողին և օգտագործման նպատակը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...