22:58 24.10.2022
Վերջին շրջանում փողոցում կատարվող առևտուրը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում և դարձյալ իրար բախվեցին մի կողմից էսթետիկան, հիգիենան, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները: Մարդիկ ասում են՝ մեզ էլ հաճելի չի, երբ փողոցում շոգին ու ցրտին կանգնած առևտուր ենք անում, բայց լավ օրից չէ, որ էս քայլին ենք դիմել: Ինչը՞ պետք է այստեղ ավելի ծանրակշիռ լինի: Ըստ «Հեռանկար»-ին հյուրընկալված փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, հարցն ունի երկու կողմ.
«Առաջինն այն է, որ Երևանը Հանրապետության մայրաքաղաքն է, մենք մոտավորապես 2 մլն տուրիստ ենք ունենում, և առհասարակ, էն սնունդը, որը վաճառվում է փոշու ու կեղտի մեջ անվտանգ չէ և չի կարող լինել: Եվ եթե մենք այսպես ասած, հին ոճի՝ արաբական բազարի տեսք ունեցող քաղաք չենք ուզում ունենալ, փողոցային առևտուրը այնքան էլ լավ բան չէ:
2-րդ հատվածը․ լավ բա ի՞նչ անել այս մարդկանց հետ: Կազմակերպել շուկաներ, որոնք որ ինչ-որ կանոնների համաձայն կգործեն, և երբ որ մարդուն տրվում է այդ հնարավորություն շուկայում, նորմալ իր առևտուրը կազմակերպելու համար, գնում է էն բանուկ հատվածներում, որտեղ որ առևտուրը լավ կլինի, դա արդեն մի փոքր տարօրինակ է ու հասկանալի չէ: Այստեղ, այնուամենայնիվ, բալանս պիտի պահենք: Ե՛վ ես մարդկանց եմ հասկանում, և՛ նաև պետք է հասկանանք, որ քաղաքն, այնուամենայնիվ, քաղաք է, գոմ չի էլի և արաբական հին ոճի բազար չի»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...