Մենք մինչ հիմա բողոքում ենք, որ նպաստ ստացողների ցուցակներում գոյություն ունեն անճշտություններ. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+16.77 oC

Մենք մինչ հիմա բողոքում ենք, որ նպաստ ստացողների ցուցակներում գոյություն ունեն անճշտություններ. նախարար

18:38 02.03.2018

Հայաստանում նախատեսվում է ներդնել սոցիալական ծառայությունների ինստիտուտ:

«Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է, թե ինչ  փոխություններ են նախատեսվում, ու այդ փոփոխությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան սոցիալապես անապահով բնակչության վրա:

Դեռևս նախորդ տարեվերջին մեկնարկած «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով նախատեսվում է  ՀՀ 10 մարզերի 60 համայնքներում ու Երևանում ներդնել սոցիալական աշխատողի հաստիք, որը կզբաղվի սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերմամբ, հաշվառմամբ ու կգնահատի սոցիալական աջակցություն ստացողների կարիքները:

«Սոցիալական աշխատողը պետք է մանրամասնորեն տեղեկացված լինի, թե ինչպիսին է համայնքի սոցիալական կազմը, ինչպիսի խոցելի խմբեր, մարդիկ կան, և այն սոցիալական օժանդակությունները, որ   մեր համայնքներն իրենց բյուջեներով նախատեսում են, դրանք պետք է դառնան խիստ հասցեական», -ասել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Մասնավորապես, նախարարը մատնանշել է  սոցիալական նպաստի հետ կապված խնդիրները, երբ այն  ոչ թե  սոցիալապես անապահով ընտանիքին է հասնում, այլ ապահովված:

«Մենք մինչ հիմա բողոքում ենք, որ նպաստ ստացողների ցուցակներում գոյություն ունեն անճշտություններ: Հաճախ ընտանիքներ կան, որոնք ֆինանսական ապահովվածություն ունեն, հայտնվում են ցանկում, իսկ իրապես կարիքավոր ընտանիքներ ունենք, որ չկան այդ ցանկի մեջ: Համայնքապետերն այս խնդրում որևէ դերակատարություն չունեն»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի, այս խնդիրները հնարավոր է լուծել սոցիալական աշխատողի միջոցով, որը խոցելի խմբերի վերաբերյալ մշտապես ճշգրիտ տեղեկություններ կհայտնի համայնքապետարանին:

Հայաստանում սոցիալական ծառայությունների ներդրման ծրագիրն իրականացվում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության , Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի օժանդակությամբ: Ծրագիրը կտևի մինչև 2020 թվականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP