23:31 13.08.2018
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրից հեռացած փախստականների վերադարձն ապահովելու համար երկրի տեղական ինքնակառավարման և բնապահպանության հարցերով նախարարը լրագրողների միջոցով Գերմանիայի իշխանություններին խնդրել է դադարեցնել պատժամիջոցներն իր երկրի նկատմամբ։
Նախարար Հուսեյն Մախլյուֆը հայտարարել է, որ վերադառնալու ցանկություն հայտնած փախստականներն առայժմ հապաղում են, քանի որ երկիրը տնտեսական ծանր վիճակում է, էկոնոմիկայի բարելավման առհավատչյա չկա։ Նախարարի խոսքով՝ եթե պատժամիջոցները հանվեն, սիրիացիները կվերադառնան, տնտեսությունը կաճի, հետպատերազմական վերականգնումը կկայանա։
Մինչ այդ, տեղեկություններ էին տարածվել, որ երկրից հեռացած մոտ 1,7 միլիոն փախստականներ, որոնք ապաստանել են Թուրքիայում, Լիբանանում և Գերմանիայում, մտադիր են վերադառնալ, եթե նման հնարավորություն լինի։
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...