19:45 02.03.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին 1969թ. ծնված բնակիչը Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկի մոտ ապօրինի կերպով՝ գումարի դիմաց, ձեռք է բերել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, թմրամիջոցը իրացնողի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1966թ.: Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նույն անձանց մասնակցությամբ կատարված հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1969թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...