17:47 31.10.2022
Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել։ Նրանք ժամը 4.10-ի սահմաններում Նոր Նորքի Թևոսյան փողոցում ստուգման նպատակով մոտեցել են երկու երիտասարդի։ Երիտասարդները հայտնել են իրենց անունները, ապա Վարդան ներկայացած անձը մոտի պայուսակը նետել է ընկերոջ ուղղությամբ, նա էլ՝ նետել է թփերի մեջ։
Այնուհետև երիտասարդները փախել են։ Պարեկներին հաջողվել է մեկին բռնել ու ձերբակալել, իսկ մյուսը շարունակել է փախուստը։ Նրա արտաքինի վերաբերյալ կողմնորոշումներ են փոխանցվել Նոր Նորքում ծառայություն իրականացնող այլ կարգախմբերի, որոնք էլ կարճ ժամանակում հայտնաբերել ու ձերբակալել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով։ Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը. Երևանի բնակիչ են՝ 24 և 19 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Նրանք ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Կատարվում է նախաքննություն:
10:00 21.05.2025
Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառովՃապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն հրաժարական է տվել՝ բրնձի մասին իր արած մեկնաբանությունների հետ կապված լուրջ հակասությունների պատճառով, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թափուր պաշտոնը կզբաղեցնի բնակչության շրջանում սիրված երիտասարդ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին՝ […] ...
09:54 21.05.2025
Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնըՀայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի […] ...
09:53 21.05.2025
Al Jazeera. Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 98 մարդ է զոհվելԻսրայելի կողմից Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 98 մարդ է զոհվել։ Այս տվյալները հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս 300 մարդ վիրավորվել է վերջին 24 ժամում։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գոտիում, զոհվել է 3427, վիրավորվել՝ […] ...
09:47 21.05.2025
Շարունակվել է ՄԻՊ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզՄայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են […] ...
09:40 21.05.2025
Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռազմական տիեզերական հարցերըԱՄՆ-ի շտաբի պետ Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ քննարկել ռազմական տիեզերական հարցերը, այդ թվում՝ այս ոլորտում Մոսկվայի առաջարկած նոր զարգացումները։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։Թրամփը հերքել է այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի՝ տիեզերական միջուկային զենք ստեղծելու մասին ամերիկյան պնդումների թեման բարձրացվել է […] ...
09:30 21.05.2025
Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումըԵՄ անդամ երկրների՝ Դամասկոսի դեմ նախկինում կիրառված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու որոշումը կնպաստի Սիրիայի կայունության և զարգացման ամրապնդմանը։ Այս մասին SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ «Այսօր սիրիացի ժողովուրդը ստացել է Եվրամիության որոշումը՝ չեղարկել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը, որն արտացոլում է դրական […] ...