09:13 09.11.2022
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականներն այս պահի դրությամբ գրեթե երկու անգամ առաջ են դեմոկրատներից։ Նման հաշվարկներ է հրապարակել CNN-ը։
Հաղորդվում է, որ հանրապետականները նախնական տվյալներով ապահովել են 218 մանդատներից 93-ը, որոնք անհրաժեշտ են նահանգի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատներին հաջողվել է ստանալ 49 մանդատ։ Սենատում, որն այժմ ընտրվում է 1/3-ի չափով, հանրապետականները ունեն 39 մանդատ, մինչդեռ դեմոկրատները՝ 38: Վերին պալատը կմնա իշխող կուսակցության ենթակայության տակ, եթե կարողանան պահպանել 50 մանդատ: Հանրապետականներին հաղթելու համար անհրաժեշտ կլինի 51 մանդատ։ Նշվում է, որ Սենատում քվեարկության ժամանակ, եթե ձայները հավասար են բաժանվում, որոշիչ է դառնում ԱՄՆ-ի փոխնախագահի ձայնը: Այդ պաշտոնը այժմ զբաեցնում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կամալա Հարիսը։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները մեկնարկել են նոյեմբերի 8-ին։ Նշվում է, որ ընտրողների գերակշիռ մասը արդեն քվեարկել է՝ փոստով կամ հատուկ ընտրատեղամասեր այցելելով։
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...