13:57 11.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է հայ-իտալական երկարամյա բարեկամության կարևորությանն ու Գյումրիում Իտալիայի հյուպատոսության հետ համագործակցված աշխատանքին․ «Ուրախ եմ ձեզ տեսնելու Շիրակի մարզում, այսօրվա հանդիպումը պարտավորեցնող է և առիթ կրկին խոսելու մեր երկու երկրների դարավոր բարեկամության մասին։ Ուրախ եմ արձանագրելու, որ տարիներ շարունակ, ի դեմս պարոն Մոնտալտոյի, մենք Իտալիայի մի փոքր մաս ունենք Գյումրիում, հյուպատոսի հետ երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունենք և նրան համարում ենք մեզանից մեկը, որովհետև նրա աշխատանքը եղել է համգործակցության կամուրջ»։
Դեսպան Դի Րիզոն շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ չնայած այսօր Շիրակի մարզում է փոքր ինչ տխուր առիթով՝ լրանում է հյուպատոս Մոնտալտոյի դիվանագիտական աշխատանքի ժամկետը՝ տարիքով պայմանավորված, սակայն Շիրակի մարզ, մասնավորապես, Գյումրի սիրով է այցելում, քանզի Գյումրին Իտալիայի հետ շատ նմանություններ ունի․
«Տիկին մարզպետ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Գյումրին սիրել եմ առաջին իսկ այցից, քանզի շատ նմանություններ ունի Իտալիայի հետ, հատկապես ճարտարապետության առումով, ինչպես նաև մեծ՝ ներուժ զբոսաշրջության բնագավառում»։
Շիրակի մարզպետը կարևորել է զբոսաշրջության, մշակութային և կրթական բնագավառներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով մարզում իտալերեն լեզվի ուսուցման հնարավորության հարցում դեսպանության հետ գործակցությունը։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել և նշել, որ ուրախ է, երբ տեսնում է գործնական աշխատանք և նախաձեռնողականություն։
Շիրակի մարզպետի որոշմամբ հայ- իտալական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, բարեկամական կապերի հաստատման, մշակութային համագործակցությանը նպաստելու, բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվել է շնորհակալագրով։
«Տիկին մարզպետ, մեր բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, մեծագույն հարգանք ունեմ ձեր հանդեպ, իսկ որպես մարզպետ ձեր աշխատանքով առանձնակի եմ տպավորված, քանզի զգում եմ այն այսպես ասած հերոսական պատրաստակամությունն ու ջանքը, որ դրված է ձեր աշխատանքում և ձեր նվիրվածության մեջ ձեր մարզի հանդեպ, շնորհակալ եմ նաև, որ դուք ևս գնահատել եք իմ աշխատանքը»,- նշել է Անտոնիո Մոնտալտոն։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...