21:34 11.11.2022
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ԼՂ հարցը Սոչիի ու Պրահայի հայտարարություններով պատմության գիրկն է ուղարկվել:
Փաշինյանը հարց ուղղեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՛ւ չի զգում դա:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Պրահայից և Սոչիից առաջ էլ էր Ադրբեջանի նախագահն այդ նույն արձանագրումն անում: Այստեղ պետք է հասկանալ, թե ո՛րն է նրա արձանագրման տարբերությունը Պրահայից և Սոչիից առաջ ու հետո: Մենք ասել ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել: Այլ բան, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը այս կոնտեքստն ամբողջությամբ ի վիճակի չեն եղել ներկայացնել միջազգային հանրությանը: Մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ-ի հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ շուրջը դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումն առաջին հերթին պետք է զգան, տեսնեն, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո:
Երբ ասում են` հայերը ոչ մի խնդիր չունեն և չեն ունենա, եկեք հիմա գնանք, տեսնենք` Հադրութի ժողովուրդը ունի՞ խնդիր, թե՞ չունի, հիմա Հադրութի ժողովուրդն իրենց տներում ապրո՞ւմ է: Որն է այդ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը. որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանանան այն նույն ճակատագրին, ինչ ճակատագրին արժանացել են կամ գոնե այս պահին ինչ վիճակում գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում պիտի արդարացված համարեն իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»,- ասաց Փաշինյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...