Մենք պետք է լավագույն երթուղին գտնենք. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Մենք պետք է լավագույն երթուղին գտնենք. Նիկոլ Փաշինյան

21:46 11.11.2022

Եկեք արձանագրենք, որ իրավական կարգավորումների մասով մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք։ Պատասխանելով ճանապարհների աշխարհագրության մասին Հանրային հեռուստաընկերության հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ դրանով փոխադրվեն, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից։

Հիմա այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որ դա լինի լավագույն երթուղին՝ հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի։ Մենք չենք ասել, որ կա երթուղի, որին մենք ոչ մի դեպքում չենք համաձայնվի։ Մենք, հակառակը՝ միջազգային փորձագետների էլ կհրավիրենք և հրավիրել ենք, և առաջիկայում նրանք պետք է գան, մենք պետք է լավագույն երթուղին գտնենք: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու, և եթե մի ճանապարհ կառուցենք ու միլիոնավոր դոլարներ ներդնենք, և այդ ճանապարհը, պարզվի, մարդկանց հետաքրքիր չի, անցուդարձ չկա այդ ճանապարհով, այսինքն՝ եկամուտ չի բերում Հայաստանին, կստացվի, որ մսխեցինք այդ գումարը, և այդ ճանապարհից չեն օգտվում մարդիկ: Խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին, Հայաստանի քաղաքացիներին, Ադրբեջանի քաղաքացիներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա:

«Դա ուրիշ հարց է, թող այդպես էլ ասեն։ Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այնպես լուծել հարցը, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ: Այստեղ է պրոբլեմը, բայց վարկածների չգնանք, վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է, մնացածն ամբողջը տեղավորվում է այդ կոնտեքստում»,- նշեց վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP