14:02 15.11.2022
Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է նախագծի փաթեթը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության փաթեթը, որը միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն, սահմանել հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ և հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումներ, հստակեցվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, վերջիններիս լիազորությունները, նախատեսվում են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:
Ինչպես նշում են արդարադատության նախարարությունից, օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին: Մասնավորապես, հստակեցվել է պարտադիր հաշտարարության ենթակա ընտանեկան գործերի շրջանակը, հաշտարարի կողմից հաշտարարություն իրականացնելուց հրաժարվելու հնարավորությունը, անցումային դրույթներում նախատեսվել է կարգավորում, ըստ որի՝ պարտադիր հաշտարարության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու, երբ ընտանեկան գործերով հաշտարարություն իրականացնող հաշտարարների ցանկը համալրված կլինի 15 հաշտարարով, սակայն ոչ շուտ քան պաշտոնական հրապարակումից հետո մեկ տարի անց:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...