Բուքմեյքերական ընկերությունները շատ ցածր են գնահատում հայկական ակումբների հաղթելու հավանականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Բուքմեյքերական ընկերությունները շատ ցածր են գնահատում հայկական ակումբների հաղթելու հավանականությունը

15:45 15.08.2018

Վաղը կկայանան Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումները: Հայկական երկու ակումբները՝ «Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը, պատասխան հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ:

Թիմերն արդեն ժամանել են մրցավայր և նախապատրաստվում են վաղը կայանալիք հանդիպումներին:

Բուքմեյքերական ընկերությունները շատ ցածր են գնահատում հայկական ակումբների հաղթելու հավանականությունը:

«Կլուժ»-«Ալաշկերտ» պատասխան խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում ռումինացիներին, նրանց հաղթանակի համար սահմանվել է 1.23 գործակից: Ալաշկերտցիների հաղթանակի համար առաջարկվում է 11 գործակից, իսկ ոչ-ոքիի համար 4.7 գործակից: Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը 0-2 հաշվով պարտվել է ռումինական ակումբին:

«Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։

Երևանի «Փյունիկ»-ը առաջին խաղում հավասար պայքարում ոչ-ոքի (0-0) խաղաց Իսրայելի հեղինակավոր ակումբներից՝ Թել-Ավիվի «Մաքքաբի»-ի հետ: Պատասխան խաղում բուքմեյքերները շատ ցածր են գնահատում երևանյան ակումբի հաղթելու շանսերը: Անդրեյ Տալալաևի սաների հաղթանակի համար սահմանվել է 16 գործակից, ոչ-ոքիի համար 5 գործակից, իսրայելական ակումբի հաղթանակի համար 1.2 գործակից:

«Մաքքաբի»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով 21։30-ին։ Հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP