23:34 01.12.2022
«Հյուսիսային հոսք 1»-ում և «Հյուսիսային հոսք 2»-ում դիվերսիայի համար պայթուցիկ լիցքեր են տեղադրվել գազատարներից դուրս։ Այս մասին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, Expressen թերթին տված հարցազրույցում հայտարարել է Շվեդիայի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտի պաշտպանական համակարգերի դոցենտ Հանս Լիվոնգը։
Նրա խոսքով՝ պայթուցիկ լիցքերն ամենայն հավանականությամբ արձակվել են վերգետնյա նավից։
«Սա փոքր բարձր ճշգրտության լիցք չէ, այլ ավելի մեծ լիցք, որը տեղադրվել է խողովակների կողքին՝ ներքևում», – ասել է նա:
Լիվոնգը ենթադրել է, որ գործողությունը կարող էր վերահսկվել մեկ կամ մի քանի նավերից:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ պայթյուններն իրականացնելու համար օգտագործվել են ստորջրյա մեքենաներ, որոնցից ջրասուզակները լիցքեր են սահմանել խողովակների վրա։
Նոյեմբերի 18-ին Շվեդիայի Պետական Անվտանգության Ծառայությունը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հաստատվել են դիվերսիոն գործողություններ։ Վթարի վայրում պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել։ Նշվում է, որ Բալթիկ ծովում անցկացված հետաքննությունների ընթացքում մանրազնին կերպով փաստագրվել են պայթյունների հետևանքով գազատարների զգալի վնասը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Wired հրատարակությունը հայտնել էր, որ ըստ SpaceKnow վերլուծական ընկերության տվյալների՝ արտակարգ իրավիճակից անմիջապես առաջ մոտակայքում գտնվող խողովակաշարերի վրա նավեր են տեսել՝ անջատված տեղորոշման սենսորներով։ Նավերից յուրաքանչյուրն ուներ 95-ից 130 մետր երկարություն և գտնվում էր արտահոսքի մոտ:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...