«Ադրբեջանը գերազանցել է Հայաստանին՝ Վրաստան այցելությունների թվով». Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

«Ադրբեջանը գերազանցել է Հայաստանին՝ Վրաստան այցելությունների թվով». Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչություն

17:19 05.03.2018

Ադրբեջանն առաջինն է դեպի Վրաստան զբոսաշրջային նպատակով այցելող քաղաքացիների թվով: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ներկայացրած վիճակագրությանը: Կառույցի ներկայացրած տվյալներով՝ անցած ամսվա ընթացքում Վրաստանի այցելուների թիվն ավելացել է 20 տոկոսով կամ գրեթե 73 հազարով՝ հասնելով 440 հազար այցելուի: Դրանցից միայն 104 հազարն ադրբեջանցիներ են եղել:

Երկրորդ տեղում Հայաստանն է՝ ավելի քան 102 հազար այցելուներով: Ընդ որում, այս թիվը 27 տոկոսով կամ  գրեթե 22 հազարով այցելուների թվով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Երրորդ տեղում Թուրքիան է: Այստեղից 29 տոկոսով ավելի շատ այցելուներ են հատել Վրաստանի սահմանը:

70 հազար զբոսաշրջիկ է այցելել Վրաստան Ռուսաստանից: Այս երկրից էլ զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան նախորդ տարվա համեմատ աճել է 24 տոկոսով:

Երկրների հնգյակը եզրափակում է Իրանը: Այստեղի այցելուների թվի ցուցանիշը գերազանցում է նույն ժամանակահատվածի ցուցանիշը 131 տոկոսով: Փետրվարին այս երկիր այցելել է 10 հազար իրանցի և 4 հազար հնդիկ զբոսաշրջիկ:

Հաղորդվում է նաև, որ հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 880 հազար է եղել: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարը մինչև 8 մլն զբոսաշրջիկների այցելություն է կանխատեսել, ինչը շուրջ կես միլիոնով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP