Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել ահաբեկչական սպառնալիքները երկրի սահմաններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերացնել ահաբեկչական սպառնալիքները երկրի սահմաններից

22:48 07.12.2022

Թուրքիան վճռական է վերացնելու բոլոր ահաբեկչական սպառնալիքներն ու վտանգները իր սահմաններից, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

«Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Կալինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ գոհունակություն հայտնելով G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բալիում ղեկավարների մակարդակով հանդիպման կապակցությամբ՝ որոշվել է շարունակել երկխոսությունն ու խորհրդակցությունները գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։

«Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանան ռազմավարական առաջնահերթությունների և ընդհանուր շահերի վրա: Հանդիպման ընթացքում ընդգծվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը:  Ընդգծվել է, որ Ուկրաինայում պատերազմի երկարացումն ու ընդլայնումը խորացնում է ճգնաժամերը համաշխարհային մասշտաբով, և որ պատերազմը պետք է դադարեցվի և բանակցությունները վերսկսվեն: Հաղորդվել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական ​​նախաձեռնությունները, որոնք կարող են ճանապարհ հարթել հրադադարի համար, ներառյալ գերիների փոխանակումը և հացահատիկի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ «Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում ուղղված են PKK/PYD/YPG (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը։ Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Ընդգծվել է, որ Թուրքիան վճռական է վերացնելու ահաբեկչական բոլոր սպառնալիքներն ու վտանգները: Գոհունակություն հայտնելով Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջընթացի կապակցությամբ, նշվել է, որ եռակողմ հուշագրով նախատեսված բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն»,- ասել են գերատեսչությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP