Հիշում ենք նաև անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Հիշում ենք նաև անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ. Միրզոյան

23:38 07.12.2022

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվելով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանի և Հունգարիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հայտարարելու վերաբերյալ: Մասնավորապես հետաքրքրվել է.

«Կխնդրեի հնարավորինս մանրամասն ներկայացնել այս քայլերի և դրան նախորդած գործընթացների մասին: Նաև Հայաստանը սառեցրել էր հարաբերությունները Հունգարիայի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, և արդյոք Հայաստանը փոխել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ»:

Նա պատասխանել է, որ իսկապես այդպիսի հանդիպում եղել է, և ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն:

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Ձեր մատնանշած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Իսկապես, մենք ինչպես որ ընկալում էինք իրավիճակը, այն է՝ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, մեր ընկալումները նույնն են: Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով` հիշում ենք նաև անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և հինգ ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան, կարելի է ասել բերեցին ազատ արձակված գերիներին:

Մենք նաև, կարծում եմ, չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը COVID-ի դեմ պայքարի շրջանակներում: Եթե ճիշտ եմ հիշում` հարյուր հազար դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց, կարծում եմ կհամաձայնեք:

Կան բազմաթիվ այլ օրինակներ: Օրինակ` ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, բավականին շոշափելի ֆինանսական աջակցություն է: Նաև կա համագործակցություն դպրոցների մակարդակում, և այդ թվում` Գուրգեն Մարգարյանի ու նրա սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ:

Այս բոլորը, երբ որ կշեռքի նժարի վրա ենք դնում, ես կարծում եմ, որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար, ինչը և արվել է: Առաջիկայում, պարոն Բաքոյան, կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,-մանրամասնել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP