Սրտաբանը նշել է սրտի կաթվածի ամենավտանգավոր ձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Սրտաբանը նշել է սրտի կաթվածի ամենավտանգավոր ձևը

08:35 08.12.2022

Սրտի կաթվածը կարող է դրսևորվել արտասովոր ախտանիշներով, ինչպիսիք են ստամոքսի ցավը, սրտխառնոցը կամ ծնոտի ուժեղ այրման զգացողությունը: Այնուամենայնիվ, սրտի կաթվածի ամենավտանգավոր ձևը սրտի հանկարծակի կանգն է նորմալ առողջության ֆոնի վրա: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Այդար Շարաֆեևը։

«Սրտի շրջանում ցավը բնորոշ տեղայնացում է։ Սակայն սրտի կաթվածը կարող է դրսևորվել նաև այլ ձևերով, օրինակ՝ ստամոքսի ցավով։ Երբեմն նման ցավը նույնիսկ կարող է կապված լինել սննդի ընդունման հետ, ինչը ապակողմնորոշիչ է: Այս ֆոնին մարդկանց մոտ կարող է սրտխառնոց, փսխում, ինչպես նաև թուլություն, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ լինել: Հաճախ այս դեպքում հիվանդներն իրենց վիճակը կապում են թունավորման հետ։ Այնուամենայնիվ, կարդիոգրաֆիայի վրա դա կարող է լինել սրտի կաթված», – բացատրել է նա:

Սրտաբանի խոսքով՝ ինֆարկտի մեկ այլ ատիպիկ ձև կարող է դրսևորվել ուսերի կամ մեջքի ցավով. մարդիկ հաճախ նման զգացողությունները կապում են օստեոխոնդրոզի ախտորոշման հետ։ Իրականում դա կարող է լինել սրտի կաթված:

«Ավելի անսովոր սիմպտոմատոլոգիան ծնոտում ուժեղ այրման զգացումն է: Մարդը շտապ գնում է ատամնաբույժի, ոչինչ չի գտնում. Եվ հետո հանկարծակի գիտակցության կորուստ, և ախտորոշվում է սրտի կաթված», – նախազգուշացրել է Շարաֆեևը:

Միևնույն ժամանակ, ամենավտանգավոր ձևերից մեկը սրտամկանի ցավազուրկ ինֆարկտն է` սրտամկանի նեկրոզի ատիպիկ ձևը, որը զարգանում է արյան շրջանառության սուր խանգարումների հետևանքով և չի ուղեկցվում բնորոշ կլինիկական նշաններով։

«Այսինքն՝ մարդիկ ցավի որևէ ախտանիշ չեն նկատում։ Փոխարենը կարող է առաջանալ փսխում, թուլություն, սրտխառնոց, մինչև գիտակցության կորուստ: Ավելին, դրանից հետո մասնագետը ախտորոշում է սրտամկանի ինֆարկտ»,- նշել է բժիշկը։

Նա պարզաբանել է, որ շաքարային դիաբետով հիվանդներին բնորոշ է ինֆարկտի ցավազուրկ ձևը։ Ցավի բացակայության պատճառը իշեմիկ գոտուց ուղեղի նյարդային ազդակի փոխանցման փոփոխությունն է։

«Սակայն սրտի կաթվածի ամենասարսափելի ձևը հանկարծակի սրտի մահն է, երբ մարդիկ հանկարծակի մահանում են լիարժեք առողջության ֆոնին։ Ինֆարկտի այս ձևը բնորոշ է լայնածավալ ախտահարման դեպքում, որը կարող է ուղեկցվել կա՛մ սրտի մկանների պատռվածքով, կա՛մ ռիթմի խանգարումով»,- հավելել է Շարաֆեևը։

Դեկտեմբերի 2-ին սրտաբանը զգուշացրել է, որ ծանր սթրեսի պայմաններում կարող է առաջանալ կոտրված սրտի համախտանիշ՝ մահացու հետևանքներով։ Ըստ Շարաֆեևի՝ այս դեպքում ի հայտ եկած ախտանշանները շատ նման են սրտի կաթվածին, մարդը կարող է նույն ցավն ապրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP